Ռուսաստանի մի շարք շրջաններում նկատվում է հրդեհի բարձր վտանգ, որը պայմանավորված է վաղ տաքացումով: Այս իրավիճակը բնորոշ չէ ապրիլի կեսերին, ասում է ՌԴ Հիդրոօդերևութաբանության կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը:
Նրա համաձայն, ջերմաստիճանի նման կտրուկ բարձրացումը պայմանավորված է Եվրոպայի արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ: Անտառային հրդեհների հավանականությունը զգալիորեն մեծացել է Վոլգոգրադի շրջանի արևելքում, Կալմիկիայում, Աստրախանի շրջանում, ինչպես նաև Ստավրոպոլի արևելքում, Դաղստանի հյուսիսում և այլ տարածքներում: