Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը և Hualan Biological Bacterin ընկերությունը պայմանավորվել են Չինաստանում արտադրել ավելի քան 100 միլիոն չափաբաժին Սպուտնիկ V կորոնավիրուսային պատվաստանյութ:
«Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը և Hualan Biological Bacterin Inc.-ը հայտարարում են Չինաստանում ավելի քան 100 միլիոն չափաբաժին Սպուտնիկ V պատվաստանյութ արտադրելու վերաբերյալ համաձայնության մասին: Արտադրված ծավալը կապահովի ավելի քան 50 միլիոն մարդու պատվաստումներ: Հիմնադրամը և Hualan Biological Bacterin-ը պատվաստանյութ արտադրելու համար երկարաժամկետ համագործակցության նպատակ ունեն», նշվում է հաղորդագրության մեջ: