ԱՄՆ-ն բացառում է Իրանի նկատմամբ զիջումները, քանի դեռ չի համոզվել, որ Թեհրանը կհետևի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ հիմք չի լինի կարծելու, որ Թեհրանը լիովին կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Fox News-ի եթերում:
Նա նշել է, որ «ԱՄՆ-ն չի վերացնի պատժամիջոցները», քանի դեռ չի համոզվել, որ «Իրանը լիովին կվերադառնա գործարքի պայմաններով նախատեսված իր պարտավորությունների կատարմանը» և որ կկատարի ամերիկյան կողմի մի շարք պահանջներ: «Քանի դեռ մենք վստահ չենք այս ամենում, ԱՄՆ-ն ոչ մի զիջման չի գնա», հավելել է նա:
