Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԿԳՍՄ Նախարարութեան ներկայացուցած Կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին

03/08/2020
- Մշակութային, Նորություններ

Ամիսներէ ի վեր, ամբողջ աշխարհը մխրճուած է խորունկ ճգնաժամի մէջ, իսկ համահայկական հասարակութիւնը ա՛լ աւելի: Սփիւռքահայութեան միջին-արեւելեան գաղութները գոյատեւման պայքար կը տանին, իսկ մնացեալ գաղութները լծուած են անոր օժանդակութեան հասնելու աշխատանքին: Այս արդէն ցաւալի վիճակին բարդուեցաւ թագաժահրի համավարակը, որ փաստօրէն ամլացուց մարդկութեան՝ եւ ի մասնաւորի հայկական գաղութներու բնականոն գործունէութիւնը:

Միւս կողմէ, թագաժահրէն ուժեղ կերպով ցնցուած մեր հայրենիքին մէջ տեղի կ’ունենան իրադարձութիւններ, որոնց հեռահար նախատեսելի ազդեցութիւնն ու հետեւանքները աւելի՛ մտահոգութիւն կը պատճառեն, քան որեւէ անցողիկ համաճարակ, որ վերջիվերջոյ մարդկային ճարտարութեան շնորհիւ անպայման պիտի յաղթահարուի:

Շուրջ ամիս մը առաջ հրապարակուեցաւ Հայաստանի Հանրապետութեան Ազգային անվտանգութեան ռազմավարութիւնը, որուն բովանդակութեան մէջ միայն հարեւանցիօրէն նշուած են մշակոյթն ու կրթութիւնը, բայց անոնք վարչապետի ներածական ուղերձով ներկայացուած եւ խմբուած են «Ազգային արժէքներ» ու «Ազգային նպատակներ» վերնագիրները կրող բաժիններուն մէջ. անոնք նշուած են, բայց կը թուի, որ անոնց ուղղութեամբ շատ ընելիք չկայ: Մինչդեռ նախորդ՝ 2007ի տարբերակին մէջ լայն տեղ գտած էին ազգային ինքնութիւնը, կրթութիւնն ու մշակոյթը, հայապահպանումը: Մէկ խօսքով՝ նոր ռազմավարութեան մէջ նշեալ ոլորտներուն վրայ ուշադրութիւնը կարեւոր չափով զեղչուած է:

Ինը ամիս առաջ հայկական միջավայրին ներկայացուեցաւ համալսարաններէն ներս հայերէնն ու հայոց պատմութիւնը այլեւս ուսումնական պարտադիր առարկաներ չհամարելու նախագիծը, որ որդեգրուեցաւ հակառակ բարձրաձայնուած բուռն բողոքներուն։ Ամբողջ գործընթացի տեւողութեան, նկատելի էր համապատասխան ոլորտի նախարարին ոչ-յարգալիր վերաբերումը իր ընդդիմախօսներուն հանդէպ:

Այժմ կարգը եկած է հանրային վարժարաններու ուսումնական ծրագրի բարեփոխութեան, արդիականացման, ներկայի պահանջներու պատշաճեցման եւ յարակից հարցերու, գործընթաց մը՝ որ որեւէ հասարակութիւն պարբերաբար կը կատարէ բծախնդրութեամբ եւ առանց խուճապի: Այսպէս, քանի մը օրեր առաջ ներկայացուեցան «Հայոց պատմութիւն», «Համաշխարհային պատմութիւն», «Հասարակագիտութիւն», «Ես եւ իմ հայրենիքը»,  «Հայոց լեզու» եւ «Գրականութիւն» դասերու չափորոշիչներն ու օրինակները:

Անշուշտ ուսումնական ծրագիրներու արդիականացման, մանկավարժական եւ մեթոտաբանական խնդիրները, ինչպէս եւ հեղինակներու եւ գրութիւններու ընտրութիւնը մասնագիտական հարցեր են, որոնց մասին հասարակութիւնը շատ ըսելիք չ’ունենար. սակայն այս պարագային, ծրագիր ու դասագրքերու բովանդակութիւնը ճշդող անհատներու ինքնութիւնը, անոնց կողմէ նիւթերու եւ գրութիւններու  ընտրութիւնը ցոյց կու տան կատարուած գործի նպատակը, մանաւանդ՝ երբ ռազմավարութիւնը  ի սկզբանէ  յստակօրէն չէ սահմանուած ու բացատրուած:

Լուրջ վերապահութիւններ կան Հայոց պատմութեան, Հայերէն լեզուի եւ գրականութեան ծրագիրներու վերաբերմամբ, ուր վտանգի տակ են ազգային դաստիարակութիւնը ամրապնդող մօտեցումները: Այս ուղղութեամբ ՀՀ Գիտութիւններու Ազգային  Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկի տնօրէն ակադեմիկոս Աշոտ Մելքոնեան կը պատրաստուի դիմել Ազգային Անվտանգութեան Ծառայութեան հարցի համապատասխան քննութեան համար: Նոյն ահազանգային մտահոգութիւնները կ’արտայայտէ Երեւանի Պետական Համալսարանի Հայոց պատմութեան ամպիոնի վարիչ՝ փրոֆեսոր Արտակ Մովսիսեանը: 

Երկուքն ալ կը մատնանշեն, որ չափորոշիչներն ու մօտեցումները առնուած են “History Education in Schools in Turkey and Armenia։ A Critique and Alternatives” (Պատմութեան ուսուցումը Թուրքիոյ և Հայաստանի դպրոցներէն ներս. քննադատություն և այլընտրանքներ) աշխատութենէն, որուն մէջ մանրամասնօրէն  ներկայացուած է, թէ ի՞նչ չափորոշիչներով պէտք է առաջնորդուին Հայաստանի եւ Թուրքիոյ մէջ պատմութեան դասագիրքերու հեղինակները: Հայ-թրքական ուղեցուցային հատորի պատրաստութեան համար հանդիպումներուն մասնակցած հայ պատմաբաններուն այսօր վստահուած է Հայաստանի մէջ գործածուելիք Հայոց պատմութեան դասագիրքերու պատրաստութեան համար չափորոշիչներու սահմանումը:

Համապատասխան հաղորդագրութեամբ մըն ալ  «Հայոց լեզու» եւ «Գրականութիւն» դասանիւթերուն  անդրադարձաւ Երեւանի Պետական Համալսարանի Հայ Բանասիրութան բաժանմունքը, որուն գիտական խորհուրդը հիմանաւորուած պատճառներով իր խոր մտահոգութիւնը, անվստահութիւնը եւ մերժումը յայտնեց ներկայացուած «Հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչներու եւ ծրագրերու» նկատմամբ։ Այս գլխուն տակ, մենք լրջօրէն անհանգստացած ենք վերատեսութեան ենթակայ չափորոշիչներու եւ ծրագիրներու մէջ սփիւռքահայ գրականութեան տրուած անցողակի ուշադրութեան։ Սփիւռքահայ գրականութիւնը, ըստ ամենայնի, առաջնակարգ տեղ կը գրաւէ աշխարհով մէկ տարածուած հայկական գաղութները հայրենիքին զօդելու ճիգին մէջ։

Այս գործընթացներէն կը հետեւցնենք, որ կրթական մարզի շահագործումով, երկար վազքի վրայ կը փորձուի յաջողցնել հայեւթուրք յարաբերութիւններու բարելաւումը՝ առանց Հայկական Ցեղասպանութեան ճանաչումին եւ համապատասխան հատուցման: Ատենին, շնորհիւ հայութեան արթնամտութեան, այս մարզէն ներս ձախողեցաւ  TARC-ը (Թուրք-հայկական հաշտութեան յանձնախումբ): Աւելի ուշ նոյն ճակատագիրը ունեցաւ նաեւ «ֆութպոլային դիւանագիտութիւն»ը, որ սկսաւ 2008ին՝ արժանանալով անփառունակ ձախողութեան 2018ին:

Հայոց պատմութեան, Հայերէն լեզուի եւ գրականութեան ներկայացուող նոր ծրագիրները կոչուած են ծառայելու նոյն նպատակին՝ տարիներու վրայ երկարելով. հետեւաբար անոնք ըստ ամենայնի մերժելի են:

Հայկական Ցեղասպանութեան յիսնամեակէն ի վեր հայութիւնը պայքարեցաւ անոր միջազգային ճանաչման համար: Հիմա կ՚ապրինք յաջորդ փուլին մէջ: Բաւական ճամբայ կտրած ենք: Կանգ առնելու ժամանակը չէ, մանաւանդ՝ որ հայութիւնը դէմ յանդիման կը գտնուի բազմաթիւ մարտահրաւէրներու: Մենք կը գտնենք, որ Հայոց պատմութեան դասագիրքերը հիմնուած պէտք է ըլլան բացառաբար իրականութեան եւ ճշմարտութեան վրայ, առանց նկատի ունենալու որեւէ օտար ուժի կամ շրջանակի փափաքներն ու շահերը: Հայութիւնը պիտի ունենայ միայն ու միայն հայկակա՛ն եւ ազգային արեւելում: Միայն այդ ձեւով հայկական կրթութիւնը կը ծառայէ հայութեան եւ կը նպաստէ հայկական մշակոյթի զարգացման: 

Առ այդ, կ’ակնկալենք, որ ՀՀ ԿԳՄՄ Նախարարութիւնը վերատեսութեան ենթարկէ հանրային քննարկման ներկայացուցած Կրթութեան չափորոշիչներու նախագիծը եւ նախանձախնդիր ըլլայ անոր առանցքը դարձնելու ազգային արժէքները, հայ ժողովուրդը բնորոշող ազգային եւ մշակութային բաղադրեալները, եւ սփիւռք-հայրենիք միասնութեան տանող դրոյթները. այդ նախագիծը պէտք է արժանանայ մասնագէտներու առարկայական քննարկման, եւ անոնց հնչեցուցած նկատողութիւններն ու թելադրած շտկումները պէտք է ներառուին անոր մէջ։ Կը հաւատանք, որ այդպիսով միայն կարելի պիտի ըլլայ երաշխաւորել  իրերայաջորդ սերունդներու ազգային նկարագրին ու ինքնութեան կերտումը,  որոնք աւելի քան կենսական են հայ ազգի նման ժողովուրդի մը, որ իր լեզուի եւ մշակոյթի պահպանմամբ կրցած է հայրենիքէն ներս թէ հեռու գոյատեւել ու բարգաւաճիլ:

Վերջապէս, այսու կը յայտնենք մեր պատրաստակամութիւնը այս գործընթացին մեր մասնակցութիւնը բերելու, նշեալ խնդրայարոյց հարցերը բարւոք լուծման հասցնելու նպատակով։

 Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան

 Կեդրոնական Վարչութիւն

Պէյրութ, 02 Օգոստոս 2020

Նախորդ գրառումը

Եվրոպայում տարեսկզբից ավտոմեքենաների վաճառքն ավելացրած երկիրը

Հաջորդ գրառումը

Տավուշի ոստիկանության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է Բերդ քաղաքի 40-ամյա բնակիչը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026
Նորություններ

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026
Նորություններ

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026
Նորություններ

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026
Հաջորդ գրառումը

Տավուշի ոստիկանության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է Բերդ քաղաքի 40-ամյա բնակիչը

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական