Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շինթույլտվությունը տրվել է՝ ուզում եք երկնքով քայլեք, ուզում եք՝ գետնի տակով

17/04/2021
- Նորություններ, Տեղական

Լենինգրադյան 23/11 հասցեին հարող տարածքում` դեպի խաչմերուկ տանող ճանապարհին, անմիջապես ճամփեզրին բնակելի նոր շենք կառուցվում՝ բնակիչներին զրկելով անգամ կանգառ գնալու հնարավորությունից։

«Փաստինֆո»-ն հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե արդյոք շինարարության համար թույլտվություն տրամադրվե՞լ է քաղաքապետարանի կողմից, ինչին ի պատասխան հայտնել են, որ խոսքը Լենինգրադյան 19/9 հասցեում նախատեսված բազմաբնակարան շենքի մասին է, որի շինարարությունը մեկնարկային փուլում է: Տեղեկացնող ցուցանակը օրենքով սահմանված կարգով պետք է զետեղվի մինչև շինարարության բուն մեկնարկը:

Տեղեկացանք, որ նույն հասցեում բազմաբնակարան շենք է կառուցվելու՝ 5 վերգետնյա հարկով և մեկ մանսարդային հարկով: Կառուցապատողը ֆիզիկական անձինք են՝ Նորայր Գալստյան և Կարինե Սարգսյան, որոնք երկու տարվա ընթացքում պետք է ավարտեն շինարարությունը։ Նկատենք, որ ըստ քաղաքապետարանի տրվել է միայն 5 հարկանի շենքի կառուցման թույլտվություն, իսկ կառուցապատողը բնակիչներին ասել էր, թե կառուցվելու է նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղի, որի մուտքը լինելու է հենց 23/11 շենքի մոտից։

«Փաստինֆո»-ն դեռեւս 10 օր առաջ էր անդրադարձել շինարարությանը, նշել, որ տարածքում հողային աշխատանքներ են կատարվում՝ առանց իրազեկելու, այսօր արդեն լայն թափով կատարվում են հողային աշխատանքներ՝ տարածքի բնակիչների և, հատկապես, երեխաների համար ստեղծելով վտանգավոր իրավիճակ։ Բանն այն է, որ կառուցապատողները շինհրապարակը արգելապատնեշով կահավորել էին միայն ճամփեզրի հատվածից, իսկ բնակելի շենքի հարեւանությամբ, որտեղ նաեւ երեխաներ են խաղում՝ոչ։ Սակայն քաղաքապետարանը խնդիր չի տեսել ու մեր դիտարկմանը, թե արդյո՞ք քաղաքապետարանը պատրաստվո՞ւմ է տուգանել կառուցապատողին՝ շինարարությունը սահմանված կարգի խախտմամբ սկսելու համար, հայտնել են, որ շենքի բուն կառուցապատումը դեռ չի մեկնարկել, հետևաբար որևէ խախտման կամ տուգանքի մասին այս փուլում չի կարող խոսք գնալ:

Քաղաքապետարանից հավելել են՝ մինչև շինարարության մեկնարկը կառուցապատողը պարտավոր է ապահովել շինհրապարակի կազմակերպման համար անհրաժեշտ և գործող օրենսդրությամբ նախատեսված պայմանը, որը ենթադրում է նաև գիշերային լապտերներով կահավորված հետիոտնային ժամանակավոր անցում: Չապահովելու պարագայում կձեռնարկվեն վարչական պատասխանատվության միջոցներ: Նկատենք, որ ավելի քան 10 օր է, ինչ կառուցապատողն սկսել է աշխատանքների իրականացումը, սակայն հետիոտնային ժամանակավոր անցուղի չկա, էլ չենք խոսում լուսավորության մասին։

Հարցին`արդոք հարակից շենքի բնակիչների շահերը հաշվի առնվել են՝ շինթույլտվությունը տրամադրելիս՝ քաղաքապետարանից հայտնել են.

«Նախագիծն անցել է բազմակողմանի փորձաքննություն, և ստացել է դրական եզրակացություն: Դա նշանակում է, որ հաշվի են առնված օրենքով սահմանված չափորոշիչները, այդ թվում՝ հեռավորությունը հարակից շենքերից, բնակիչների անխոչընդոտ ելումուտը և այլն: Իսկ տեղեկացման առանձին կարգ հարակից շենքերի բնակիչների համար՝ չի գործում: Տեղեկատվությունը իրականացվում է շինհրապարակում ամրացված ցուցանակի միջոցով, որը փակցվում է բոլորի համար տեսանելի վայրում»։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ին հարակից շենքերի բնակիչները հայտնել էին, որ Լենինգրադյան 23/11 հասցեին հարող տարածքում որոշվել է կանաչ գոտու փոխարեն բնակելի շենք «խցկել»՝ անմիջապես ճամփեզրին։ Բնակիչները զրկվել են ոչ միայն անվտանգ երթևեկելու հնարավորությունից, այլ նաեւ՝ քայլելու, քանի որ դեպի կանգառ տանող ճանապարհահատվածում այլեւս չկա անգամ հետիոտնի համար նախատեսված արահետ։

Բնակիչները պատմեցին, որ մայթեզրի անհրաժեշտության մասին ահազանգել են նաեւ քաղաքապետարանի թեժ գիծ, որտեղից նախ եկել են տարածքը ուսումնասիրել, ապա լուծում առաջարկել այլ տարածքով կառուցել քայլուղի դեպի կանգառ, սակայն դրան էլ ընդդիմացել է «Բլից» ավտոլվացման կետի սեփականատերը՝ ասելով, որ այդ հատվածն էլ իր սեփականությունն է։ Ի վերջո` քաղաքապետարանը որոշել է ձեռքերը լվանալ՝ եւ բնակիչներին բազմաթիվ զանգերին ի պատասխան ասել են՝ շինթույլտվությունը տրվել է, բողոք ունեք՝ դիմեք դատարան։

Հ.Գ. Լուսանկարում պարզ երեւում է, որ կառուցապատողն աշխատանքներն սկսել է առանց անվտանգային պատշաճ միջոցներ ձեռնարկելու, մինչդեռ քաղաքապետարանը ոչ տեսնում, ոչ լսում է։ Հարեւանությամբ կայանված են բնակիչների մեքենաները, մյուս կողմում էլ խաղում են երեխաները։

Աղբյուր` Փաստինֆո

Նախորդ գրառումը

Բացառված է, որ ես աշխատանքների ընթացքում Զանգեզուրով միջանցքի հարց քննարկեմ. Մհեր Գրիգորան

Հաջորդ գրառումը

Նրանք, որոնք «պնդում են», թե մենք հաստատվել էինք իբր ուրիշի հողում վրանաբնակի մտածողության կրող են․Վարդան Ոսկանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026
Նորություններ

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026
Variety of dairy products on the table outdoors
Նորություններ

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026
Կինո-Թատրոն

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026
Հաջորդ գրառումը

Նրանք, որոնք «պնդում են», թե մենք հաստատվել էինք իբր ուրիշի հողում վրանաբնակի մտածողության կրող են․Վարդան Ոսկանյան

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական