Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող պատերազմին առնչվող քրեական գործով։
📎Այս մասին News.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քննչական կոմիտեից։
Խոսքը Ջալալ Հարությունյանի հրամանով թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված և շրջափակման հետևանքով զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործի մասին է։
Այս դեպքի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։
Գեներալ–մայորի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։
@ ArmeniaSputnik