Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«2018 թ. հանդիպեցի Լևոն Տեր-Պետրոսյանին, ասաց՝ «հողերը արդեն պետք է տաս»». Նիկոլ Փաշինյան

14/04/2021
- Տեղական

Այսօր Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ու ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ընթացքում Նիկոլ Փաշինյանը, «պատեհ առիթ» ունենալով պատերազմի վերաբերյալ «մի շարք շահարկումների, մի շարք ապատեղեկատվությունների և մի շարք հարցերի պատասխանը տալու», հիշեց նախկիններին, մեղադրեց նրանց Արցախյան առաջին պատերազմի ձեռքբերումները ոչնչացնելու, ժողովրդի կրած զրկանքները տանուլ տալու, բանակցային գործըթնացը տապալելու համար, վերջում էլ խոստացավ, թե Հայաստանն ու Արցախն ապագա ունենալու են, ինչին իմքայլականներն արձագանքեցին՝ հոտնկայս ծափահարելով:

«Եթե պնդում եք, որ բանակցային գործընթացում սխալներ թույլ չեք տվել, ապա ինչո՞ւ է ՀՀ առաջին նախագահը հայտարարել, որ Դուք ազգակործան պատուհաս եք: Նա ամբողջ, փաստորեն, բանակցային գործընթացին հրաշալի տիրապետում էր և է, և եթե նման հայտարարություն է անում, գո՞ւցե իրապես մտորելու կամ ինքնախոստովանություն անելու կարիք ունեք: Փաստ է, որ բանակցությունները պատշաճ չեն ընթացել, և հանգուցալուծում չեք ապահովել, և որի ելքն էլ եղավ պատերազմը»,- Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ում դիտարկմամբ՝ Փաշինյանի այսօրվա ելույթն իր ու իր քաղաքական թիմի կրած պարտության համար պատասխանատվությունը մեղմելու հերթական անհաջող փորձն էր, ու, որ Փաշինյանն առաջնորդվում էր իր իշխանությունը պահպանելու անթաքույց մոլուցքով: Փաշինյանը նախ ասաց, որ, եթե իշխանություն պահելու մոլուցք ունենային, դեռ 2020 թվականի դեկտեմբերին չէին առաջարկի գնալ արտահերթ ընտրությունների, ասաց, թե «մոլուցքով ոչ թե սեփական, այլ ժողովրդի իշխանությունն են պահում», ապա  որոշեց պատգամավորի հարցերին ի պատասխան՝ իրեն «իրավունք վերապահել ավելի շատ փակագծեր բացել»:

«Առաջին նախագահը ունի Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումը, որը մեզ հայտնի է 1997 թվականի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածով: Բայց ես ուզում եմ Ձեզ մի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ 1996 թվականի նախագահական ընտրություններին առաջին նախագահը մասնակցել է «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» տերմինաբանությամբ, և այդ նախընտրական շրջանում ոչ մի խոսք չի եղել խաղաղության, լրջանալու պահի մասին: Հետո այդ օրակարգը ձևակերպվել է՝ որպես 1996 թվականի նախագահական ընտրությունների, ձախողված ընտրությունների, կներեք, ժամանակակից տերմինաբանությամբ ասած` exit stratagem:

Դուք գիտեք, որ 2018 թվականի ամռանը Առաջին նախագահի հետ հանդիպում է տեղի ունեցել, և ես Ձեզ կարող եմ ասել, որ, այո, Առաջին նախագահը… և ավելին ասեմ` Առաջին նախագահը, ես դեռևս 2016 թվականի հուլիսին եմ այդ մասին հայտարարել Խորենացի փողոցում տեղի ունեցած իմ ելույթում, առնվազն 2016թ.-ին Սերժ Սարգսյանին ուղեկցել է բանակցային գործընթացում: Եվ դա կարող եք տեսնել նաև 2017 թվականին Առաջին նախագահին, խորհրդարանական ընտրությունների ընթացքում նրա տված հարցազրույցը դիտելով` Հանրային հեռուստաընկերությանը: Եվ ես Ձեզ կարող եմ ասել, թե ինչ է ասել, ես հիմա Ձեզ գաղտնիք բացեմ, թե ինչ է ասել ինձ Առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ 2018 թվականի հուլիսին: Մեջբերում: «Հողերը արդեն պետք է տաս»,- մեջբերման ավարտը: Ես` իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս… Առաջին նախագահի պատկերացումը, համենայն դեպս, այդ օրը ձևակերպած պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել: Մնացածն արդեն գնահատման հարց է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Yerkir.am

Նախորդ գրառումը

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվեց. կշարունակվի վաղը

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ ենք մենք այս ամոթի ու խայտառակության պատմությունը գրում մեր արյամբ ու արցունքներով. Միքայել Մինասյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

15/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան» սատարում է Գագիկ Ծառուկյանին. հայտարարություն

14/07/2026
Նորություններ

«Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն ընտրակաշառք է տվել. Հակակոռուպցիոն կոմիտե

14/07/2026
Նորություններ

Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի մեջ, ումից բողոքում են թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը. Նարեկ Կարապետյան

13/07/2026
Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ ենք մենք այս ամոթի ու խայտառակության պատմությունը գրում մեր արյամբ ու արցունքներով. Միքայել Մինասյան

Լրահոս

Արգենտինան եզրափակչում է

16/07/2026

Արգենտինան եզրափակչում է։ Արգտենտինայի հավաքականը խաղի ավարտի վերջին րոպեներին անհավանականն արեց՝ 2 գոլ խփեց Անգլիայի դարպասին։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի...

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026

2026 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում, տեղի ունեցավ զինվորական լրագրող, պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ում»...

Screenshot

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026

Արդարացում. ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը և շարունակել. Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ...

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Էմին Խաչատրյան

15/07/2026

Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանին մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն. Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ,...

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական