Ուկրաինան Ջո Բայդենի վարչակազմից ակնկալում է ոչ թե բառեր, այլ գործողություններ, այդ թվում երկրի՝ ՆԱՏՕ մտնելու հարցում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնբաս կատարած ուղևորության ժամանակ, հաղորդում է CNN-ը Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի վերաբերյալ նյութում:
«Եթե նրանք տեսնում են Ուկրաինան ՆԱՏՕ-ում, ապա պետք է դա ուղղակիորեն ասեն, իսկ հետո անեն դա», ասել է Ուկրաինայի նախագահը՝ պատասխանելով այն հարցին, արդյոք Ուկրաինան ստանում է բավարար աջակցություն ԱՄՆ նախագահի կողմից: «Ուկրաինային ավելին է պետք, քան բառերը», հավելել է Զելենսկին:
Նա ասել է նաև, որ ուկրաինացի զինվորները հոգնել են յոթ տարվա հակամարտությունից, բայց պատրաստ են Ռուսաստանի հետ բախման, որի հավանականությունը, ըստ Ուկրաինայի նախագահի, պահպանվում է: