2020 նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից մինչ այսօր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրականացրել են երեք «փայլուն» օպերացիաներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
Նա մասնավորապես նշել է. «2020 նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից մինչ այսօր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրականացրել են երեք «փայլուն» օպերացիաներ.
1. օպերացիա «Պահմտոցի»,
2. օպերացիա «Քամելիոն»,
3. օպերացիա «Փախուստ»…
Համապատասխան «օպերացիաների» բովանդակությունը առաջինը վերծանողին խոստանում եմ մրցանակ՝ Ամարասի տարածաշրջանի ընտիր թթի օղի:
Հ.Գ. Հայցում եմ փառահեղ ճանապարհ անցած այն զինվորականների ներողամտությունը, ովքեր միամտաբար հավատացել են վերը նշված բեմականացված կրկեսին և իրենց աջակցությունն են հայտնել այդ պրոցեսներին, հատկապես՝ օպերացիա «Քամելիոն»-ին»: