99 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը: Հունիսի 10-ին նա կնշեր իր հարյուրամյակը:
«Խորին ափսոսանքով, Նորին Մեծություն թագուհին հայտարարեց իր սիրելի ամուսնու մահվան մասին», ասվում է Բուքինգհեմյան պալատի թվիթերյան պաշտոնական էջում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքերով`արքայազն Ֆիլիպը կհիշվի բրիտանական միապետության ամրապնդման գործում ունեցած անգնահատելի ներդրմամբ: Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել արքայազն Ֆիլիպին «անհավանական կյանքի և աշխատանքի համար»: