Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է կանանց միջազգային ընկերական մրցաշար, որը կկրի Our Game անվանումը։
Մրցաշարին մասնակցելու են կանանց Հայաստանի, Լիտվայի, Լիբանանի եւ Հորդանանի հավաքականները։ Մրցաշարի հանդիպումները կանցկացվեն Երեւանում եւ Չարենցավանում։
Խաղերը կմեկնարկեն ապրիլի 7-ին ու կավարտվեն ապրիլի 12-ին: Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, հանդիպումների մուտքն ազատ է։