Իսպանացի գիտնականները սկսել են մշակել մի սփրեյ, որը բերանի շուրջը ցողելիս կարող է դադարեցնել կորոնավիրուսի տարածումը, հայտատարել է Իսպանիայի Գիտական հետազոտությունների բարձրագույն խորհուրդը: Եթե արդյունավետությունը հաստատվի, այս մեթոդը կարող է օգտագործվել վիրուսի այլ տեսակների դեմ ևս, հաղորդում է Известия-ն։
Համարվում է, որ վարակը սկսվում է բերան-կոկորդ խոռոչում։ Այսպիսով սփրեյը կստեղծի պատնեշ, որի շնորհիվ վիրուսի մասնիկները կկորցնեն իրենց ազդեցությունը և չեն կարողանա ներթափանցել, բացատրել է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ Խուլիա Ռեվուելտան։
Նույնիսկ եթե վարակումն արդեն տեղի է ունեցել, սփրեյը սկզբնական փուլում կչեզոքացնի վիրուսի մասնիկները՝ կանխելով վարակի տարածումը դեպի թոքեր և, հետևաբար, հեշտացնելով հիվանդության ընթացքը։ Ըստ փորձագետի՝ այս մոտեցումը կարող է նույնիսկ դառնալ պաշտպանություն հետագա համաճարակներից։