Տիեզերական հետազոտությունների համաշխարհային համաժողովի կազմակերպիչները միջոցառման հրավեր են ուղարկել SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկին: Այս մասին հայտարարել է Միջազգային տիեզերագնացության ֆեդերացիայի գործադիր տնօրեն Քրիստիան Ֆայխթինգերը:
«Հրավեր է ուղարկվել պարոն Մասկին: Տեսնենք, արդյոք նա կընդունի այն: Մենք ուրախ կլինենք տեսնել նրան մեր մասնակիցների շարքում», ասել է Ֆայխթինգերը:
Այս տարի համողովը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում հունիսի 14-ից 18-ը: