Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թշնամին երկար ժամանակ չէր կարողանում գրավել մեր պաշարված ամրոցը, քանի որ ամրոցի ներսում միասնական էինք, վճռական մեր պայքարում. Ղազինյան

02/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք մեր ձեռքերի վրա, ծափերով ու պարերով, հպարտ դեմքով մեր ամրոց բերեցինք թշնամու կողմից թողնված նոր Տրոյական ձին` լցված հարյուրավոր թուրքա-ադրբեջանական լրտեսներով ու գործակալներով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը.

«Թշնամին երկար ժամանակ չէր կարողանում գրավել մեր պաշարված ամրոցը, քանի որ ամրոցի ներսում միասնական էինք, վճռական մեր պայքարում։ Լինելով խորամանկ ու նենգ և լավ իմանալով ամրոցի ներսում ապրող ժողովրդի պատմությունը, թշնամին որոշեց ներսից պառակտել ու քայքայել ամրոցի պաշտպանությունը։

Ձևացնելով թե հեռանում է, նա ամրոցի դարպասների մոտ թողեց մի հսկա ձի`դրա մեջ թաքցնելով իր հավատարիմ լրտեսներին ու գործակալներին։ Քաջածանոթ լինելով ամրոցի բնակիչների հոգեվիճակին, նա վստահ էր, որ այդ ձին շուտով հայտնվելու է ամրոցի ներսում։

Մենք մեր ձեռքերի վրա, ծափերով ու պարերով, հպարտ դեմքով մեր ամրոց բերեցինք թշնամու կողմից թողնված նոր Տրոյական ձին` լցված հարյուրավոր թուրքա-ադրբեջանական լրտեսներով ու գործակալներով։

Մենք շատ սիրեցինք այդ ձիուն, պաշտեցինք, երկրպագեցինք, ծիսակարգեր հորինեցինք, այն աստիճան, որ չէինք նկատում նրա մեջ ծվարած թշնամու լրտեսների քայքայիչ ու կործանարար աշխատանքը։

Նրանք ձիու միջից դուրս եկան ու մեր աչքի առջև ավիրեցին մեր ամրոցի պատերը, պառակտեցին մեզ, թշնամացրեցին միմյանց հետ, ստիպեցին ատել իրար։

Իսկ վճռական օրը և ժամին նրանք գիշերով բացեցին մեր արդեն թուլացած ամրոցի դարպասները և թշնամին մտավ մեր տուն, սրի քաշեց մեր ընտանիքները, կոտորեց մեր բանակը, գերեվարեց մեր զինվորներին։

Իսկ մենք, փոխարենը կտրենք այդ դավաճանի գլուխը, նորից պաշտամունքի ծիսակատարություններ ենք անում և աղ ու հացով դիմավորում ձիու միջից դուրս եկած և մեր մեջ ազատորեն շրջող, ամրոցի դարպասները բացած, հազարավոր զինվորնռրին մահվան պատճառ դարձած թշնամու լրտեսներին։

Հ.Գ. Թե ինչպես կպատմեն պատմիչները նոր Տրոյայի մասին և ինչպես կնկարագրեն նոր Տրոյական ձիուն, չեմ կարող ասել։ Բայց այն, որ մենք կլինենք աշխարհում առաջին ժողովուրդը, որ շարունակել ենք երկրպագել թշնամու լրտեսին, դա, կարծում եմ, երկար կհիշեն համաշխարհային պամության էջերում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գամալեյա կենտրոնը սկսում է քթային կաթիլների տեսքով պատվաստանյութի փորձարկումները

Հաջորդ գրառումը

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո. ՀՀ ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո. ՀՀ ԱԳՆ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական