Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական անօդաչուներ․ «Դավարո» ընկերության հիմնադիրը համարում է, որ ինժեները պետք է ունակ լինի լուծելու ցանկացած խնդիր

31/07/2020
- Նորություններ

Անօդաչու թռչող սարքեր՝ հետախուզականից մինչև հարվածային, հենց Հայաստանում մշակող «Դավարո» ընկերությունը 12 նախագիծ ունի, որոնք փորձարկումների փուլում են։ Մինչև տարեվերջ վերջնական մշակումը կավարտեն ու կներկայացնեն քննարկման՝ սերիական արտադրության համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Դավարո» ընկերության տնօրեն Դավիթ Գալոյանը։

«Տարբեր հեռահարության և ճշգրտության ԱԹՍ-ներ են՝ տարբեր նպատակների համար։ Սարքավորումների մի մասը դրսից ենք բերում, մի մասն այստեղ ենք մշակում»,-նշեց նա։

Տեխնոլոգիաները ևս իրենց ընկերությունը թե՛ տեղում է մշակում, թե՛ ներմուծում․ «Հա՛մ օգտվում ենք դրսից՝ ձեռք ենք բերում դրսի փորձը, հա՛մ ինքներս ենք մշակում, մերն ենք ստեղծում»։

«Ուղեղի» մասը նախկինում ամբողջությամբ դրսից էր գալիս, բայց այսօր արդեն Հայաստանում  կան ընկերություններ, որոնք արտադրում են սեփական կապի միջոցներ, կան նաև, որ հենց «ուղեղի» մասն են մշակում, բավականին լավ, հաջող սարքեր են»,-վստահեցրեց Դավիթ Գալոյանը։

Խոսքը ԱԹՍ-ի ավտոպիլոտի՝ ինքնավար սարքի մասին է, կառավարման ունակության, որը, փաստորեն արդեն հնարավոր է ամբողջովին մշակել Հայաստանում։

Երբ հայկական զինուժը ոչնչացրեց և ավար վերցրեց ադրբեջանցիների կիրառած անօդաչու թռչող սարքերը, հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները ծանոթացան դրանց լուծումներին։ «Դավարո» ընկերության մասնագետները ևս սերտ շփում ունեն ՀՀ զինված ուժերի, ավիացիոն ինստիտուտի հետ ու հետազոտել են սարքերը։

«Բավական լավ լուծումներ ենք վերցրել։ Դրանով խնայել ենք ժամանակը, խնայել ենք ռեսուրսները, բավականին դրական արդյունք կա»,-վստահեցրեց Դավիթ Գալոյանը։

Նա նշեց, որ այդ սարքերը համաշխարհային հայտնի ընկերությունների մշակումներն են և դրանց ուսումնասիրությունը արժեքավոր է եղել իրենց աշխատանքի համար։

«Իհարկե արժեքավոր են, ընկերությունները, որոնք արտադրում են այդ սարքերը, բավական մեծ ճանապարհ անցած, ֆինանսապես հզոր ու համաշխարհային շուկաներում հայտնի ընկերություններ են։ Նման սարքերը շուկայում լավագույնների շարքում են, ըստ այդմ՝ իրենց մշակումներից կարելի է բավական լավ լուծումներ վերցնել և օգտագործել մեր համակարգերի մեջ»,-ասաց «Դավարո» ընկերության տնօրենը։

Թռչող ուղեղային կենտորններ, ինչպիսին «Հերմես-900»-ն է, Դավիթ Գալոյանի խոսքով հնարավոր է հավաքել նաև Հայաստանում, միայն թե խնդիրը նպատակահարմարությունն է։

«Այդ կարգի համակարգերի կարիքն է պետք հասկանալ․ դա շատ թանկ պրոյեկտներ են համարվում, նմանատիպ ներդրումների խելամտությունն ու արդյունավետությունը պետք է ճիշտ գնահատել, նոր սկսել նման ներդրումներ անել։ Պետք է հասկանալ՝ ինչքանով է դա պետք մեզ, որովհետև կարելի է նույն խնդիրը լուծել փոքր սարքերով, ոչ այդքան թանկ ու մեծ և չգնալ այդ ճանապարհով»,-ասաց նա։

Դավիթ Գալոյանը վստահեցրեց, որ շատ քիչ երկրներ կան, որոնք կիրառում են այդ տիպի ԱԹՍ-ներ՝ մի քանի պատճառով․ նախ՝ խոցման դեպքում բավականին մեծ ֆինանսական կորուստ է ունենում բանակը, ապա՝ հակառակորդի ձեռքն անցնելու դեպքում կառավարման համակարգի միջոցով հնարավոր է տեղեկություններ իմանալ տվյալ երկրի բանակի մասին։ «Կորստի դեպքում ազդեցությունը բանակի վրա շատ մեծ է՝ ֆինանսական և  համակարգային»,-նշեց Գալոյանը։

«Դավարո» ընկերությունը մշակում է հենց մեր բանակի կարիքներին հարմար անօդաչուներ՝ ինչպես հետախուզական, այնպես էլ ավելի բարդ՝ հարվածային սարքեր։

«Ունենք լուծումներ, որ տեխնիկական բնութագրերով նոր ձեռքբերումներ կարելի է համարել, բայց դրա մասին չեմ կարող բարձրաձայնել։ Տեղում մշակվածները բավականին էժան են, քան արտասահմանյան նմանատիպ համակարգերը, բայց կոնկրետ գին ևս չեմ կարող նշել»,-ասաց Դավիթ Գալոյանը։

Ներքին շուկայում պահանջարկ միանշանակ կա՝ նման սարքերով համալրելու անհրաժեշտություն ունենք, արտաքին շուկան՝ շատ մեծ արագությամբ զարգանում է հա՛մ ֆինանսական, հա՛մ քանակային արտահայտությամբ՝ նկատեց նա։

Երբ փորձարկումներն ավարտեն ու անցնեն քննարկումների փուլ, արդեն պարզ կլինի իրենց մշակումների գին-որակ համադրությունը որքանով է համապատասխան շուկային։ Պատվիրատուներն իրենց խնդիրները կդնեն, ըստ այդմ՝ կարող են դուրս գալ արտադրության։ «Դավարո» ընկերությունը արտադրությունը տեղում կազմակերպելու հնարավորություն ունի։

Հայաստանում ԱԹՍ-ներ արտադրող մեկ տասնյակից ավելի ընկերություններ կան՝ շատերը միջազգային չափորոշիչներին համապատասխանող։

«Միանշանակ, արդեն կայացած ընկերություններ կան, որ պրոցեսին լրիվ տիրապետում են, իրականացնում են, բավականին լավ արդյունք ունեն»,-ասաց Դավիթ Գալոյանը։

«Դավարո» ընկերությունը ստեղծվել է 2016-ի ապրիլյան պատերազմից հետո։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը մոբիլիզացիա հայտարարեց, հավաքվեցին  մոտ 300 անհատներ և ընկերություններ․ ամեն մեկն իր առաջարկությունով ու ներդրումով պատրաստակամություն հայտնեց մասնակցելու բանակի կարիքների համար անհրաժեշտ մշակումներ ստեղծելուն։ Նոր ընկերություններ հիմնվեցին, անհատներից հավաքվեցին խմբեր։

«Հավաքվեցինք ինժեներներով, որոշեցինք, որ պետք է զբաղվենք այս գործով ու լրացնենք բացերը։ Իմ ընկերությունը այդ ժամանակ ստեղծվեց։ Ես մասնագիտությամբ ինժեներ եմ՝  Պոլիտեխնիկն եմ ավարտել․ իսկ ինժեների համար եթե խնդիր կա լուծելու, պետք է ցանկացած ինժեներ ի վիճակի լինի լուծել դա։ Վերապրոֆիլավորվեցինք, կարելի է ասել, ԱԹՆ-երի, թռչող համակարգերի, ռոբոտիզացման գործով»,-պատմեց Դավիթ Գալոյանը։

Թիմի մեծության մասին տվյալը հրապարակման ենթակա չէ, բայց իրենց ընկերությունում աշխատող մասնագետներին իրենք էլ սովորեցնում են․ պատրաստի մասնագետներ ոչ մի բուհ չի կրթում․ «Մեզ մոտ համակարգային լուծումներ են, մեկ մասնագիտությամբ չի լուծվում։ Մարդիկ գալիս են, ինչ-որ ժամանակ սովորեցնում ենք, հետո շատ ինքնակրթությամբ են զբաղվում՝ ինֆորմացիան կուտակում են գործնականում կիրառելու համար»։

Հաջողության կոմպոնենտները տարբեր են՝ սկսած պետության կողմից ուշադրությունից ու աջակցման հնարավորությունից մինչև իրենց ունեցած պրոդուկտների որակական ու տեխնիկական բնութագրերի արդյունքներ, որ ակնկալում են ստանալ փորձարկումների ընթացքում։

Համակարգային խնդիրները քննարկում են պետության հետ, մի քանի կետից բաղկացած առաջարկները ներկայացրել են, մոտ ժամանակներում կլուծվեն։

Աննա Բալյան

Աղբյուրը` Yerkir.am

Նախորդ գրառումը

ՌԴ-ն՝ նավթի արդյունահանման համաշխարհային առաջատար

Հաջորդ գրառումը

Հոգսաշատ քաղաքապետարան, Չէ, չէ, չէ, զահլա չկա

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026
Նորություններ

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026
Նորություններ

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026
Նորություններ

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026
Հաջորդ գրառումը

Հոգսաշատ քաղաքապետարան, Չէ, չէ, չէ, զահլա չկա

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական