ԱՄՆ-ն դատապարտում է Չինաստանի կողմից Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի հետ կապված ամերիկացի երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառված պատժամիջոցները և դրանք անհիմն է համարում: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, տեղեկացնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Պեկինի փորձերը՝ վախեցնել և լռեցնել նրանց, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, միայն նպաստում են միջազգային հանրության է՛լ ավելի սերտ ուշադրությանը Սինցզյանում շարունակվող ցեղասպանությանը և մարդկության դեմ կատարված հանցագործություններին», ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: