Ever Given բեռնարկղային նավը, որը խցանման էր հանդիպել Սուեզի ջրանցքում, ուրբաթ երեկոյան տեղից փոքր-ինչ շարժվել է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով եգիպտական աղբյուրներ։
Տեղաշարժը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ դեպքի վայրից հանվել է շուրջ 20 հազար տոննա ավազ:
Ever Given նավը պատկանում է ճապոնական Shohei Kisen ընկերությանը և նավարկում է Պանամայի դրոշի ներքո։