Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) մտադիր է մի շարք քայլեր ձեռնարկել՝ ուսումնասիրելու հնարավոր բարդությունները բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության արտադրած պատրաստուկով պատվաստումից հետո: Այս մասին ասվում է եվրոպական կարգավորիչի հրապարակման մեջ։ Կարգավորիչն ավելի վաղ անվտանգ էր հայտարարել այդ պատրաստուկը:
«EMA Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովը շարունակում է գնահատել թրոմբի առաջացման դեպքերը», ասվում է փաստաթղթում:
Գործակալությունը կշարունակի վերլուծել հաղորդված դեպքերը: Ստացված բոլոր տվյալները կներառվեն այս հարցի վերաբերյալ կարգադրությունների մեջ: