Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Քչերը գիտեին նրան, որպես այլախոհի» (Առավոտ)

31/07/2020
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղբանտարկյալ, բանաստեղծ Մերուժանը՝ Ռուբեն Սաքապետոյանի մասին

– Մերուժան, խորհրդային միությունում ազգային-ազատագրական շարժումներին ակտիվ մասնակցություն ունեին նաեւ ԵՊՀ դասախոսները: Օրեր առաջ կյանքից հեռացավ Ռուբեն Սաքապետոյանը: Նրա մահվանից հետո հանրապետության առաջին նախագահն իր ցավակցական հեռագրում նշեց. «Խոր կսկիծով տեղեկացա, որ վախճանվել է ուսանողական շրջանի մտերիմ եւ գաղափարակից ընկերներիցս մեկը՝ Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, արեւմտահայերենի հմուտ գիտակ, բազմաթիվ հրապարակված մենագրությունների եւ գրքերի հեղինակ Ռուբեն Սաքապետոյանը, որի հետ 1966 թվականին ինձ «բախտ» է վիճակվել նաեւ կիսելու բանտախուցը»: Քչերը գիտեն, որ նա ձեր «գործով» անցել է:

– Ռուբեն Սաքապետոյանը դժբախտաբար նախկին քաղբանտարկյալների կողմից տեւականորեն մոռացված այն անհատականություններից էր, ով ակտիվորեն մասնակցել է մեր հակասովետական շարժմանը: 60-ականների սկզբից մինչեւ 1963թ. դեկտեմբեր՝ մեր ձերբակալումը: Երբ մենք՝ «Յոթ հայրենասերներս» ձերբակալվեցինք, նախաքննության մարմինն առաջինը վկայակոչեց ԵՊՀ աշխատակից Ռուբեն Սաքապետոյանին: Եվ նրա հետ միասին մի խումբ ընկերների, որոնց մեջ էր նաեւ  գյուղատնտեսական ինստիտուտի պրոֆեսոր Գեւորգ Գրձելյանը, ով անցյալում երկարատեւ ազատազրկման մեջ է եղել իր քաղաքական հայացքների պատճառով: Մեր ձերբակալության ժամանակ վկայակոչվել էին քննության՝  լեզվաբան, պրոֆեսոր Վարագ Առաքելյանը, պատմաբան Նիկոլայ Կարապետյանը եւ այլ նշանավոր մտավորականներ:

Հանրապետության առաջին նախագահը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նույնպես ձերբակալվել է կարճատեւ ժամանակով եւ հայտնվել միեւնույն բանտախցում, որտեղ գտնվում էր նաեւ Սաքապետոյանը: Այսքանը՝ ի պատիվ առաջին նախագահի:

Ռուբեն Սաքապետոյանի մասին ինչպիսի կենսագրական տվյալներ էլ լինեն, դրանց մեջ բարոյական մարգարիտը պետք է համարել այն օրերը, երբ խորհրդային չեկայի կողմից խոշտանգումների էին ենթարկվում բազմաթիվ մտավորականներ, այդ թվում նաեւ՝ բժշկական համալսարանի ներկայացուցիչներ, որոնց մեջ, թերեւս, ամենագնահատելին պետք է համարել հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի փեսային՝ դեղագործ, պրոֆեսոր Գրիգոր Մեդնիկյանին: Հնարավոր չէ անուն առ անուն ներկայացնել առկա հոդվածում արժանապատիվ մտավորականների ցուցակը: Բայց փառք ու պատիվ նրանց, ովքեր այն օրերին համարձարկություն ունեցան մեր ազգային-ազատագրական շարժմանը բերել իրենց անմնացորդ մասնակցությունը:

Այսքանից հետո մնում է խնկարկելի համարել Ռուբեն Սաքապետոյանի հիշատակը եւ խոնարհությամբ հիշել նրա հայրենասիրական գործունեությունը եւ մեծ ներդրումը 60-ականների շարժման ողջ ընթացքում: Աղասի Եսայան – Մերուժան, հաճախ հիշատակվում են բանասերները, պատմաբանները, արեւելագետները: Չկայի՞ն այդ ժամանակ իրավաբաններ, ովքեր ձեր կողքին էին: – Արդարության առաջ չմեղանչելու համար ուզում եմ հիշեցնել նաեւ համալսարանի մի շարք այլ դասախոսների, ովքեր մասնակցություն են բերել մեր շարժմանը: Սակայն ի տարբերություն վերոհիշյալ անձանց, ինչպես իրավաբանները, այնպես էլ հայոց եկեղեցու երիցագույն միաբանները դույզն-ինչ անհամարձակ էին ակտիվության հարցում: Պրոֆեսոր Աղասի Եսայանը, որպես իրավաբան-միջազգայնագետ, մեզ հուշում էր այլ երկրների ազգային-ազատագրական շարժման օրինակներ մեջ բերել մեր հոդվածներում, ապա այդպիսի եկեղեցական, ինչպիսին էր Երուսաղեմի երջանկահիշատակ պատրիարք, իրավագետ, փիլիսոփա Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանը, Էջմիածին այցելության գալիս, անմիջապես բերում էր իր հետ օտարերկրյա իրավագետների գրքեր, եւ դրանցում տպագրված տարբեր հոդվածներ թարգմանաբար ներկայացնում էր մեզ: Ես երջանկություն եմ ունեցել անձամբ բարեկամանալու եւ համբուրելու նրա սրբազան աջը: Մեր շարժմանը մասնակցած եկեղեցականներից արժե նշել Գրիգոր վարդապետ Եղյանին, ով դատապարտվեց մեզ հետ, ինչպես նաեւ Հրայր Գարավերդյանին եւ Կայծակ Մահտեսյանին, որոնք ձերբակալվեցին մեր հայրենասիրական փաստաթղթերը արտասահման տեղափոխելիս: Վերոնշյալ երեք հոգեւորականներն այսօր էլ ողջ են եւ այլեւս չեն գործում: Նրանց պարագայում արգելվեց հոգեւոր ծառայությունը, ուստի մտան աշխարհիկ կյանք:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/07/30/1126487/?fbclid=IwAR2j91_axJqzoVOCKDSlLRNqMcnu5rb26J1GXjYglcEOl5ZzLSvediPEBpY

© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիմակներ ՀՀ ԶՈՒ-ին

Հաջորդ գրառումը

Թշնամին հրադադարի ռեժիմը խախտել է 14 անգամ. ՀՀ ՊՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ի հուշ. Սինյորա Կարդինալեի հավերժացած ծիծաղը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

«Կարպիսն ինձ օժտել է աշխարհին սիրով նայելու հայացքով»

03/10/2025
Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Թշնամին հրադադարի ռեժիմը խախտել է 14 անգամ. ՀՀ ՊՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

«Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու համար: Այս կապակցությամբ մեր պաշտպանական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական