Ամերիկյան էլեկտրամեքենաների արտադրող Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ընկերության մեքենաներն այժմ կարելի է ձեռք բերել՝ օգտագործելով բիտքոին կրիպտոարժույթը:
«Դուք այժմ կարող եք Tesla գնել բիտքոինով», չորեքշաբթի ձեռնարկատերը գրել է Twitter-ի իր էջում: Tesla-ին վճարված բիտքոինները կպահվեն՝ չփոխակերպվելով այլ արժույթի:
Bitcoin-ով վճարելու տարբերակը ԱՄՆ սահմաններից դուրս հասանելի կլինի 2021թ․ վերջերին, ավելացրել է Մասկը:





