Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կրեմլը մեծ համակրանքով է վերաբերվում Քոչարյանին, իսկ Փաշինյանին, ընդհակառակը, չի սիրում և չի վստահում․ «Փաստ»

23/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«vz.ru-ն «Փաշինյանը գնում է լենինյան ուղով» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանում շատերը չեն սիրում, իսկ Հայաստանի զգալի մասը բառացիորեն ատում է: Տեսականորեն, նրանք բոլորը ուրախանալու մեծ առիթ ունեն. քանի որ, այնուամենայնիվ, Փաշինյանին «սեղմել» են, և նա համաձայնել է արտահերթ ընտրություններ անցկացնել: Դրա համար պետք կլինի վերացնել նաև ռազմական դրությունը: Սակայն նրա հակառակորդների ուրախությունը կարող է ժամանակավրեպ լինել: «Կողքից» կարող է թվալ, որ Նիկոլ Փաշինյանը ծանր պարտություն է կրել:

Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: Հայտարարությունը եղել է խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ նրա հանդիպումից անմիջապես հետո: Եվ չնայած փողոցային ընդդիմությունը վերահսկվում է բոլորովին այլ մարդկանց՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից, Ծառուկյանը ևս Փաշինյանի «մահացու» թշնամին է: Փաշինյանը երկրի այդ ամենահարուստ մարդուն զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից և փորձում է կոռուպցիայի մեղադրանքով նստեցնել:

Մեծ հաշվով, Փաշինյանը կարող էր ոչինչ էլ չանել և գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում մնալ մինչև 2023 թվականը: Բայց դա ցանկալի չէր ո՛չ երկրի նախագահին, ո՛չ բանակին, ո՛չ ընդդիմությանը, ոչ էլ բնակչության մի զգալի մասին, բայց լիովին համապատասխանում էր Փաշինյանի ցանկությանը և Հայաստանի օրենքներին: Ռուսաստանը չի միջամտում այս ամենին. նա միայն խնդրում է, որ «ամեն ինչ օրենքին համապատասխան լինի»: Մի կողմից՝ համարվում է, որ Կրեմլը մեծ համակրանքով է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, իսկ Փաշինյանին, ընդհակառակը, չի սիրում և չի վստահում նրան որպես «գունավոր հեղափոխության» արևմտյան առաջնորդի: Մյուս կողմից՝ Փաշինյանը ստանձնել է չափազանց դժվար և տհաճ պարտավորություններ պատերազմը դադարեցնելու հայտարարությունը կյանքի կոչելու համար:

Պետք է խոստովանել, որ ընդդիմությունը փողոցում չկարողացավ հաղթել, քանի որ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքները թվով համեմատելի էին նրա աջակցության հանրահավաքների հետ և չէին կարող համեմատվել Սարգսյանին տապալած «սիրո հեղափոխության» հանրահավաքների հետ: Փաշինյանն ունեցավ և՛ հնարավորություն, և՛ կամք «իր սեփական ժողովրդի հետ մնալու» և «թքած ունենալու ամեն ինչի վրա»: Նա արդեն հասցրել է ապացուցել, որ ինքն այն է, ինչ քաղաքագետներն անվանում են «քաղաքական կենդանի»: Այլ կերպ ասած՝ մարդ, որը բնազդորեն ուղղված է դեպի իշխանություն և հաստատակամ գնում է իր նպատակին՝ անկախ խոչընդոտներից: Ի դեպ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս նման անձնավորություն է՝ չեմ հեռանա, իմն է, թեկուզ տրաքեք:

Ավելին՝ Հայաստանում այժմ ռազմական դրություն է, որի համաձայն, ընտրություններն արգելվում են: Արդյունքում, իշխանություններն ունեն քարտ բլանշ ցանկացած գործողության համար, իսկ բողոքելու հնարավորությունները սահմանափակ են: Այնուամենայնիվ, Փաշինյանը, կարծես, հեռանում է՝ կարելի է ասել՝ դավաճանելով իր աջակիցներին և իր սեփական էությանը: Իսկ ինչո՞ւ: Նրա համակիրները կասեն, որ նա, որպես լիբերալ և ժողովրդավար առաջնորդ, պարզապես չէր կարող իրեն թույլ տալ սահմանել գռեհիկ բռնապետություն: Նրան ատողները կառարկեն, որ ամբողջ հարցն այն է, որ ամբողջ երկիրն է ատում Փաշինյանին, ուստի նա պարզապես այլ ելք չունի: Բայց կա նաև երրորդ տարբերակը:

Եվ ինչպես երևում է, այն ամենից հավանականն է, թեև համարյա ֆանտաստիկ է փողոցային ընդդիմության համար. Փաշինյանը համաձայնել է նոր ընտրությունների միայն այն պատճառով, որ ակնկալում է հաղթել, այսինքն՝ պահպանել իշխանությունը: Եվ նա կարող է դա անել: Վլադիմիր Լենինը ներկայումս էլ շարունակում է մնալ իշխանության զավթման և պահպանման ընդհանուր ճանաչում ունեցող «մասնագետ». չնայած նա շատերի կողմից ատելի քաղաքական գործիչ է, բայց պետք է ընդունել, որ հանճար է եղել:

Նրա «երեկ շուտ էր, վաղը ուշ կլինի» արտահայտությունն ասվել է բոլորովին այլ բանի մասին և այլ հանգամանքում, բայց լիովին համապատասխանում է Փաշինյանի դիրքորոշմանը: Եթե նա պատերազմից անմիջապես հետո հայտարարեր նոր ընտրություններ, ապա նրա կուսակցությունը շանսեր չէր ունենա: Պատասխանատվության ողջ բեռը և պարտության ողջ դառնությունն անխուսափելիորեն դուրս կգար Փաշինյանի դեմ: Դա էլ հենց «շուտ»-ն է: Եթե ընտրություններն անցկացվեն ավելի ուշ, օրինակ՝ հաջորդ տարի կամ նույնիսկ 2023 թվականին, ապա վտանգ կա, որ մարդիկ կորոնավիրուսային համաճարակի, ճգնաժամի և այլ տնտեսական խնդիրների պատճառով հասցված կլինեն «վերջնակետին», բացի դա, ընդդիմությունը կամրապնդվեր կառուցվածքային և քաղաքական առումով:

Դա էլ նշանակում է «ուշ»-ը: Իսկ հիմա ճիշտ ժամանակն է: Փրկվելով հետպատերազմյան ճգնաժամային օրերին՝ Փաշինյանը մի քանի ամիս ժամանակ ստացավ, որ ուրիշի վրա գցի ղարաբաղյան ողբերգության պատասխանատվությունը և ապացուցի, որ ինքը դեռ շարունակում է մնալ երկրի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը: Միևնույն ժամանակ, ընդդիմությունը նկատելիորեն տարանջատված է, դեռ չեն մոռացվել պահանջները ՀՀԿ-ին, որը ներկայումս փորձում է խաղալ առաջին ջութակի դերը փողոցային ընդդիմության մեջ: Սկզբունքորեն կարևոր է նաև այն, որ ընտրություններն անցկացվելու են Փաշինյանի կուսակցության համար ձեռնտու համամասնական սխեմայով, բացի դա, նա կմնա վարչապետ մինչև գարնան վերջ, ինչը նույնպես կարևոր է ընտրություններին նախապատրաստվելու համատեքստում և հնարավորություն է տալիս վարչական ռեսուրսը առավելագույն օգտագործել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

vz.ru

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավրով. Պատժամիջոցները կանոնների մի մասն են, որոնցով Արևմուտքը փոխարինում է միջազգային իրավունքը

Հաջորդ գրառումը

«Այսօրվանից մեկնարկեց Հայկական բանակի կազմաքանդման վերջնական փուլը». Արթուր Ղազինյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

«Այսօրվանից մեկնարկեց Հայկական բանակի կազմաքանդման վերջնական փուլը». Արթուր Ղազինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական