Թուրքական բանակի «Ձիթենու ճյուղ» գործողության արդյունքում սպանվել են Քուրդիստանի բանվորական կուսակցության երեք անդամներ, այս մասին հայտնում է Azgonline.am-ը` հղում անելով թուրքական TRT Haber լրատվականին:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության՝ «շրջանում խաղաղության և անվտանգության մթնոլորտը վերականգնելու համար «Կոմանդո» ստորաբաժանման հաջող գործողությամբ վնասազերծվել են PKK / YPG 3 ահաբեկիչներ, որոնք հարձակման էին պատրաստվում:
Հիշեցնենք, որ թուրքական «Կոմանդո» ջոկատը կռվում էր նաև Արցախում: