Ադրբեջանում վերջին շրջանում «հանկարծակի» այրվում են «տեղահանվածների» տները: Ադրբեջանի համապատասխան իշխանությունները նրանց տներ են առաջարկում Արցախի գրավյալ տարածքներում՝ Բաքվում այրված տների դիմաց. հայտնում է Karabakh Records–ը։
Այս տարվա սկզբին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ «փախստականներին» այլևս տներ չեն տրվի Բաքվում և այլ վայրերում: Նրանց համար տներ են հատկացվում Արցախի գրավյալ տարածքներում: Այսպիսով՝, Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են մարդկանց ստիպել տեղափոխվել Արցախ՝ բնակվելու:
Պարզվում է, որ ցանկացողներն այդքան շատ չեն, բայց Բաքուն ցանկանում է ապացուցել իր մտացածին թեզերը և բնակեցնել Արցախի գրավյալ տարածքները: Հենց այդ պատճառով տները «հանկարծակի» են այրվում: Ստացվում է, որ Արցախի օկուպացված տարածքների բնակեցման միակ ճանապարհը այս եղանակն է:
Նշենք, որ Ադրբեջանը քարոզչություն է իրականացնում՝ ցույց տալու համար, թե փախստականներն օր առաջ ցանկանում են տեղափոխվել Արցախ՝ բնակվելու, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։