«Ես կասեմ միայն, որ դրանք շատ վատ հայտարարություններ են ԱՄՆ նախագահի կողմից», այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի առաջնորդի խոսնակ Դմիտրի Պեսկովը`պատասխանելով այն հարցին, թե ինչպես ընդունեցին Բայդենի հայտարարությունները Կրեմլում, գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Կրեմլի խոսնակի, Բայդենը ցույց տվեց, որ ակնհայտորեն չի ծրագրում բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ապագայում, Վաշինգտոնի հետ գործ ունենալիս, Կրեմլը դա նկատի կունենա: «Նա [Բայդենը] հաստատ չի ցանկանում բարելավել հարաբերությունները մեր երկրի հետ: Եվ մենք կշարունակենք ելնել դրանից», ընդգծել է Պեսկովը:






