Կիրակի, 26 Հուլիս, 2026

Բայդենը միգրանտներին հորդորեց չփորձել ապօրինի մուտք գործել ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է անում միգրանտներին չփորձել ապօրինի մուտք գործել ԱՄՆ, այդ թվում ՝ Մեքսիկայից: Այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է ABC հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում:

Բայդենը համաձայն չէ այն պնդումների հետ, որ այն, ինչ տեղի է ունենում, անօրինական ներգաղթյալների նկատմամբ իր չափազանց մեղմ մոտեցման հետևանքն է:

«Ես հստակ կարող եմ ասել` մի եկեք», ավելացրել է նա: ԱՄՆ նախագահը կոչ է արել միգրանտներին, ովքեր մտադիր են ապօրինի մուտք գործել ԱՄՆ, «չլքել իրենց քաղաքները»: