Թռչնագրիպի նոր տեսակի A (H5N8) վիրուսը, որը փետրվարին հայտնաբերվել է մի քանի ռուսաստանցիների մոտ ն, հավանաբար շուտով կվերափոխվի և կկարողանա փոխանցվել անձից անձին: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:
«Այն կանխատեսումը, որ դա տեղի կունենա, հավանականության բավականին բարձր աստիճան ունի: Հավանական է, որ դա տեղի ունենա: <…> Բայց մենք դա իմացանք մինչ փորձանքը կհարվածեր», ասել է նա:
Պոպովան շեշտել է, որ ժամանակ կա պատրաստվել այդպիսի սցենարին՝ թեստեր մշակել և պատվաստանյութ ստեղծել․ եթե անհրաժեշտ չի լինի, շատ ավելի լավ: