Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Սպուտնիկ V»-ի արտադրությունը Սերբիայում կսկսվի գարնանը

Սերբիայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը կսկսվի մինչև այս տարվա մայիսի 20-ը: Այս մասին հայտարարել է Սերբիայի նորարարության և տեխնոլոգիական զարգացման նախարար, Ռուսաստանի հետ համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ղեկավար Նենադ Պոպովիչը:

«Տորլակի վիրուսաբանության ինստիտուտում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը կսկսվի մինչև այս տարվա մայիսի 20-ը», գրված է նրա մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: