Կիրակի, 26 Հուլիս, 2026

ԱՄՆ-ն խոստացավ ուժեղացնել օգնությունը Ուկրաինային

ԱՄՆ-ն կուժեղացնի իր օգնությունը Ուկրաինային, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Նրա խոսքերով, դա վերաբերում է ինչպես անվտանգության աջակցությանը, այնպես էլ տնտեսական օգնությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինային, մենք մտադիր ենք ամրապնդել այդ աջակցությունը ՝ լինի դա նրա անվտանգությունը, տնտեսությունը, թե [Ուկրաինայի] սեփական ջանքերը՝ ամրապնդելու իր ժողովրդավարությունը», ասել է նա Կոնգրեսի լսումների ժամանակ: