«Ռոսկաչեստվո»-ի մասնագետները ուսումնասիրել են վիրուսներից և բակտերիաներից պաշտպանվելու համար մանրածախ վաճառքում ներկայացված դիմակների հիմնական տեսակները:
Ստուգվել են բժշկական դիմակները, մեկանգամյա օգտագործման և բազմակի օգտագործման համար նախատեսված դիմակները, ինչպես նաև անձնական պաշտպանիչ սարքավորումները (ռեսպիրատոր FFP2): Ինը տեսակները պատրաստված էին ՌԴ-ում, հինգը՝ Չինաստանում։
Գիտափորձի արդյունքը՝ բոլոր դիմակները վիրուսներ են բաց թողնում, և դրանցից ոչ մեկը չի ապահովում 100% պաշտպանություն: Նրանք հավելել են, որ լավագույնը ոչ գործվածքային դիմակն էր՝ 56,2% վիրուսային թափանցելիությամբ, իսկ ամենավատը` փականով KN95 FFP2 ռեսպիրատորը, որը պահում է վիրուսի 3%-ից պակաս մասնիկներ: