Թուրքիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվելու ավելի քան 41 հազար դեպք: Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:
«Մինչև օրս բրիտանական շտամով վարակման 41 488 դեպքեր եղել են 76 նահանգում, ինը նահանգներում հայտնաբերվել է հարավաֆրիկյան շտամով վարակման 61 դեպք, մեկում հայտնաբերվել է Կալիֆորնիա-Նյու Յորք շտամով վարակման դեպք և կորոնավիրուսի բրազիլական շտամով վարակման մեկ դեպք», գրել է Քոջան Twitter-ի իր էջում: