Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում հանդիպել է Բանակի հրամկազմի հետ։ 

Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանն այսօր իրավունքի ուժով ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։ Վարչապետն այս պաշտոնում ցանկանում է նշանակել Արտակ Դավթյանին, սակայն նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս չի ստորագրել հրամանագիրը։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ եռօրյա ժամկետում կհրապարակեն իրենց որոշումը։

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նաև Times.am-ն է գրել ,որ հանդիպումը չափազանց կարճ է տևել։ Վարչապետը կարճ ելույթ է ունեցել, որից պարզ է դարձել, որ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը իրավական խնդիրների պատճառով չի կարող վերանշանակվել այդ պաշտոնին։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը։