ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երկարաձգել է Կոնգրեսի տարածքում Ազգային գվարդիայի մարտիկների գտնվելու ժամկետը մինչև մայիսի 23-ը, որպեսզի ապահովվի Կապիտոլիումի անվտանգությունը: Այս մասին ասվում է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի գրավոր հայտարարության մեջ:
«Այս երկարաձգված ժամանակահատվածում պաշտպանության նախարարությունը կաշխատի Կապիտոլիումի ոստիկանության հետ, որպեսզի, եթե պայմանները թույլ տան, աստիճանաբար նվազեցվի Ազգային գվարդիայի ներկայությունը», ասել է նա:







