Եվրոմիությունը պարտություն է կրել COVID-19 պատվաստանյութերի մրցավազքում: Նրա անդամ ոչ մի երկիր պատվաստանյութեր արտադրող առաջատարներից չէ: Այս մասին գրել է լրագրող Լյուկ դե Բարոշը Le Point-ի ֆրանսիական հրատարակությունում հրապարակված իր հոդվածում:
Դե Բարոշն ընդգծել է, որ Չինաստանն այժմ վաճառել է շուրջ 80 միլիոն պատվաստանյութերի չափաբաժին, Հնդկաստանը՝ 25 միլիոն, Ռուսաստանն իր «Սպուտնիկ V» պատրաստուկը մատակարարում է աշխարհի երկրներին:
Միևնույն ժամանակ, հեղինակը քննադատում է Արևմուտքին եսասիրության համար ՝ նշելով, որ Միացյալ Նահանգներն իր համար ամրագրել է արտադրվող պատվաստանյութերի մեծ մասը, իսկ ԵՄ-ն սահմանել է արտահանման վերահսկողություն: