Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Հունաստանը հույս ունի, որ երկրում տուրիստական սեզոնը կբացվի մայիսի 14-ից

Եթե համաճարակը թույլ տա, Հունաստանում տուրիստական ​​սեզոնը կբացվի մայիսի 14-ից։ Երկիրը սկզբում կկենտրոնանա ԵՄ-ից, ինչպես նաև այն երկրներց եկած զբոսաշրջիկների վրա, որտեղ ակտիվորեն պատվաստվում են, օրինակ Իսրայելից: Այս մասին հայտարարել է Հունաստանի զբոսաշրջության նախարար Հարիս Թեոխարիսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։