Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել են ածխածնային հոնդրիտից կազմված երկնաքարի բեկորներ: Այդ մասին հաղորդել է BBC կորպորացիան:
«Ածխածնային հոնդրիտների [երկնաքարի հայտնաբերված բեկորներ] առանձնահատկությունն այն է, որ դրանք, ըստ էության, արեգակնային համակարգի մնացած կառուցման բլոկեր են: Նրանցից շատերը պարունակում են պարզ օրգանական նյութեր և ամինաթթուներ, ջրով առաջացած հանքանյութեր: Այսպիսով, այստեղ առկա են բոլոր բաղադրիչները, որոնք հարկավոր են՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է ստեղծել Երկրի նման բնակելի մոլորակ», ասել է Լոնդոնի Բնական պատմության թանգարանի պրոֆեսոր Էշլի Քինգը:
Փետրվարի 28-ին Մեծ Բրիտանիայի տեսախցիկները ֆիքսել են գիշերային երկնքում ընկած երկնաքարից առաջացած պայծառ լույս: Գիտնականները կարողացել են հաշվարկել երկնաքարի հետագիծը և պարզել, թե որտեղից է այն ընկել Երկիր: