Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Սև ամպեր են կուտակվում» ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավերևում

«Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն՝ «սև ամպեր են կուտակվում» ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավերևում: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ «հա­շիվները դեռ չմաքրած» և խնդիրները չհաղթահարած՝ իշ­խանական վերին օղակներում արդեն մտածում են, թե ինչպես պետք է ազատվեն Դավթյանից

Պարզվում է՝ իշխանությունը նրան ևս չի վստահում, ավելին՝ կան մտահոգու­թյուններ, որ հենց Դավթյանի ձեռքով է մին­չև այսօր վարչապետի աթոռին մնացած Նիկոլ Փաշինյանը գնալու բանտախուց: Բայց, արի ու տես, որ ինչքան էլ իշխանա­կան իրավաբանները խելք-խելքի են տա­լիս, չեն գտնում Դավթյանից ազատվելու ամենահարմար տարբերակը:

Օրենքի համաձայն, գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնա­վարման ժամկետը՝ պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը: Իսկ Արթուր Դավթյանը ստանձնել է պաշտոնը 2016 թվականի սեպ­տեմբերի 15-ին, այսինքն՝ նա կշարունակի պաշտոնավարել ևս մեկ տարի, ինչը շատ երկար ժամանակ է օրվա իշխանության համար:

Այնուամենայնիվ, արդեն իսկ գլխավոր դատախազի պաշտոնի համար իշխանու­թյունն ակտիվ փնտրտուքների մեջ է:

Նրանք վստահեցնում են, որ Դավթյանը չի շարունակելու պաշտոնավարել, չնայած նրան, որ օրենքը հնարավորություն է տա­լիս ևս մեկ անգամ ընտրվել գլխավոր դա­տախազ»:

«Իրավունք»