Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ռուսաստանի և Չինաստանի համատեղ պատվաստանյութն անցնում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը

Ռուսաստանը և Չինաստանը դիմում են ներկայացրել կորոնավիրուսային վարակի դեմ համատեղ պատվաստանյութ գրանցելու համար: Այս մասին խոսեց Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը, գրում է Ինտերֆաքսը:

Պատվաստանյութը պատրաստել են ռուսական Petrovax ընկերությունը և չինական CanSinoBiologics-ը: Ներկայումս պատրաստուկն անցնում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը։ Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանը դրական է գնահատում պատվաստանյութի հետազոտության առաջընթացի վերաբերյալ առկա տեղեկությունները: