Ավստրալիայի 2019-2020 թթ․ կործանարար ամառային հրդեհների հետևանքով զոհվել կամ այլ կերպ տուժել է գրեթե 3 միլիարդ կենդանի։ Այդ մասին այսօր տեղեկացրել է Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) իր զեկույցում:
Ըստ զեկույցի՝ ոչ բոլոր կենդանիներն են ուղղակիորեն սպանվել կրակի ու ջերմության հետևանքով: Այնպիսի անուղղակի գործոնները, ինչպիսիք են՝ ջրազրկումը, ծուխ շնչելը և սննդի աղբյուրների պակասը, ենթադրում են, որ հրդեհներից խուսափած կենդանիները այնքան էլ մեծ հնարավորություն չեն ունենում գոյատևել, հաղորդում է Kyodo News-ը։
Տուժած կենդանիների թիվը չափազանց մեծ է։ Ըստ Ավստրալիայի WWF գործադիր տնօրեն Դերմոտ Օ’Գորմանի՝ այդ հրդեհները կարելի է դասել վայրի բնության ամենամեծ աղետների շարքին։