Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արևը բարձրանում է սարից

07/03/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1915 թվականի հուլիսի 26-ին Շուշիի «Փայլակ» թերթում տպագրվում է Բակունցի «Մաթվեյ Մաթվեիչը»:[1] Այս ֆելիետոնը Բակունցը գրել էր Գորիսի քաղաքագլուխ` Մատթեոս Տեր-Գրիգորյանի դեմ, ում կարգադրությամբ էլ գրողին բանտարկում են և  ազատում միայն մի պայմանով, որ ուսուցչության մեկնի Լոր գյուղը։
Հենց այդ տարի էլ Ալեքսանդր վարժապետին` Ակսել  Բակունցին, Համո Սահյանը առաջին անգամ հանդիպում է հայրենի Լոր գյուղում և հետագայում մանկության տարիների այս հիշողությունը ի պահ է տալիս գալիք սերունդներին.

«Այդ գարնանը մերոնք դարձյալ քոչը սարն էին տարել և կանգ էին առել սարահարթի սահմանում, Մարգերի բլուրների վրա: Շենաթաղցիները դարձյալ դիրք էին բռնել` հոնի կարմիր մահակներով, ավանդական եղաններով և մղանի կոթերով «զինավառ»:
Օխտը տարի ծիծը կերածը դարձյալ իր խոսքն էր կրկնում օրենքի մասին և իր համագյուղացիներին  ոգեշնչում` ի մարտ:
Շենաթաղի երեխաներն իրենց մեծերի խրախուսանքով շները «քը~ս» էին տալիս մեզ վրա: Իսկ մեր գյուղացի Վանեսանց Պողոս ամին մեզ սաստում էր, որ շներին քարով չտանք:
-Ա~ խոխեք, սաքիթ կացեք, կռիվը մազիցա կախված, հենց որ շներին քարով տաք` կսկսվի:
Երկու կողմից էլ պատվիրականեր էին հավաքվել այն բլուրի վրա, որտեղ ամեն տարի  կանգնել ու փլվել էր սահմանի «կուրգանը»: Բանակցություններ էին վարում: Իսկ մեն`ք երեխաներս, թաքնվել էինք քարերի ետևում, որ «թամաշա անենք կռվին»:
Այդ ժամանակ հեռվում, «Խոզ» աղբյորից եկեղ ճանապարհի վրա, երևացին երեք ձիավոր: Շենաթաղցիներն ավելի բորբոքվեցին, մեր գյուղացիներն ավելի հանդարտվեցին: Ձիավորները մոտեցան: Երկուսը գյուղխորհուրդների նախագահներն էին, իսկ երրորդը քաղաքից եկած մարդ էր երևում…Տիրեց կարճատև լռություն, և հետո, հանկարծակի երկու կողմերը ուրախ ձայները խառնեցին իրար,-Ալեքսանդր վարժապե~տը, Ալեքսանդր վարժապե~տը…
Քաղաքից եկածը Ալեքսանդր վարժապետն էր, այն մարդը, որին ես այնքան երազել էի տեսնել: Նախ շենաթաղցիներին մոտեցավ, ընդհանուր բարև տվեց, և հետո սկսվեցին անհատական գրկախառնությունները: Հետո բարևեց մերոնց:
-Ի~նչ սիրուն սարեր ունեք, բա մարդ էս ծաղիկների ծովի մեջ կռիվ կա՞նի,-ասաց նա,նստեց քարին, գյուղացիներին հարց ու փորձ արեց մեռնող-ապրողի, նրանց ապրուստի մասին, ապա բավականին ժամանակ խոսեց:
Նրա խոսքերից շատ բան չլսեցի, չհասկացա և հիմա չեմ հիշում…
Խոսքը վերջացրեց, տեղից վեր կացավ և կարգադրեց, որ քարեր հավաքեն «կուրգանի» համար:
«Կուրգանը» բարձրացավ Մարգերի ամենաբարձր բլուրի վրա: Ալեքսանդր վարժապետը կանգնեց «կուրգանի» մոտ,նայեց դիմասի սարերին,ձեռքը երկարեց և ասաց,-մյուս «Կուրգանն» էլ դրեք, այ էնտեղ, «Դավաբոյնու» գլխին:
Սահմանը որոշվեց: Երկու գյուղերի դարավոր վեճի վերջին շիկացած կծիկներ թաղվեցին նրա «կուրգանների» տակ:
-Դե գնացեք, մեր պապերի գերեզմանները օրհնեցեք, հալալ լինի ձեզ, բարով վայելեք, ա ճուտ լորեցիք,-ասաց «օխտը տարի ծիծ կերած»  Սարու Ավանեսն իր խռպոտ ձայնով և հոնի կոպալը տնկեց հողում`իբրև հավիտենական հաշտության նշան:
-Շնորհակալ ենք, ա շենաթաղցիք,-պատասխանեց Վանեսանց Երկար Բեղավոր Պողոս ամին և կժորով ու կաթսաներով բեռնված էշին հրելով`սահմանն անցկացրեց: Մեր քոչը գնաց`վրաններ զարկելու Արագեղի «Յուրդատեղում»:
Ես տեսա իմ երազած մարդուն` Ալեքսանդր վարժապետին: Հիմա ես չեմ կարող վերարտադրել իմ այդ օրվա ապարումները: Գրիչս անզոր է: Միայն երկու բան լավ հիշում եմ. Մեկ այն, որ մտածում էի`թե ինչ ուժ ունի Ալեքսանդր վարժապետը, որ նրա առաջ շենաթաղցիները ծպտուն չհանեցին, այլ հակառակը, սիրով հրավիրեցին և տարան իրենց գյուղը: Մեկն էլ այն, որ նախանձից պայթում ու արտասուքից խեղդվում էի, թե ինչո՞ւ նրա ձիու սանձը ես չեմ բռնել, այլ իմ դասընկեր Համբարձումը…
Նրա գնալուց հետո Կուքի ապերն ասում էր`տեսա՞ք, թե Ալեքսանդր վարժապետը ոնց արևի պես բարձրացավ մեր սարից ու լույս տվեց ձորին: Դե թող մեր գյուղի կովերն Արագյուղի ծաղիկն արածեն, ու կաթից էլ թող ծաղկի հոտ գա:
Ես տեսա Ալեքսանդր վարժապետին, որն այնքան մեծ հարգանք ու հեղինակություն ուներ մեր գյուղում: Եվ հիմա էլ տասնամյակների միջով տեսնում եմ նրան` կանգնած Մարգերի ամենաբարձր բլուրի վրա, «կուրգանի» մոտ, ձեռքը դեպի Դավաբոյնու օբատեղերը պարզած: Տեսնում եմ նրան…Եվ հուշերիս մեջ նրա ասպետական կերպարի առաջ իրենց ճերմակ գլուխներն  են խոնարհում  իմ ծննդավայրի երախտապարտ լեռները…
Ես տեսա Ալեքսանդր վարժապետին…Նորից տարիներ անցան: Իմ դասագրքում կարդացի «Ծիրանի տափը»: Դա մեր երկու գյուղերի դարավոր վեճի պատմությունն էր, միայն անուններն էին փոխված:
-Ո՞վ է այս Ակսել Բակունցը, որ այսքան լավ գիտեր մեր Արագեղի պատմությունը…
Վանեսանց Կուքի ապերն ասում էր` Ալեքսանդր վարժապետը կլինի, ուրիշներն ասում էին`չէ…
Հետո ես «Խոնարհ աղջիկը» կարդացի: Պատմությունը դարձյալ մեր գյուղից էր:
-Ո՞վ է այս հեղինակը, ե՞րբ է եղել մեր գյուղում, ինչ լավ է ճանաչում մեր գյուղացիներին,- մտածում էի ինքս ինձ, և գաղտնիքը պարզել չէի կարողանում:
Գաղտնիքը պարզվեց:Տարիներ հետո Ակսել Բակունցի ինքնակենսագրության մեջ կարդացի.«1915-16 ուսումնական տարում, գաղթի պատճառով, փակվել էր Ճեմարանը, և ես այդ տարին ուսուցիչ « հրավիրվեցի» Զանգեզուրի Լոր գյուղում: Առաջին անգամ ճանաչեցի գյուղը, նրա մարդկանց: Հետո շատ անգամ այդ թվի հիշողությունները օգնել են ինձ»:
Ես տեսա Ալեքսանդր վարժապետին…Բայց ի՞նչ իմանայի, որ նա իմ հայրենի գյուղում ապրելով միայն ինն ամիս, կդառնար նրա հավիտյան կենդանի բնակիչը:
Ի՞նչ իմանայի, որ Ալեքսանդր վարժապետը մի օր կդառնար Ակսել Բակունց, կքանդակեր իմ հայրենակիցների ազնիվ կերպարները և կավանդեր սերնդեսերունդ:
Ի՞նչ իմանայի,որ նա կգար ու կգնար, և նրանից հետո եկեղ մեր արձակագիրները նրա չքնաղ Միրհավի ձետուրներով կզարդարեին իրենց պատմվածքների էջերը և Ալպիական մանուշակի ցողերը շաղ կտային իրենց տեղերի վար:
Ի՞նչ իմանայի,, որ նա լուսնի պես կշողար մեր գրականության երկնակամարում, կունենար ողբերգական մայրամուտ և հետո արևի պես կբարձրանար սարից, ինչպես բարձրանում է այսօր»:[2]
                                                                        

                                                                                Գրական թերթ, հոկտեմբերի 23, 1959 թ.


[1] Փայլակ, № 40, 26 հուլիսի , 1915թ.:

[2] «Ակսել Բակունցը ժամանակակիցների հուշերում», Երևան,1999, էջ՝39-41:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայրենիքի փրկության շարժման մեկ օրը՝ լուսանկարներով

Հաջորդ գրառումը

Ավետիք Իսահակյանի նամակը Աննիկին

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լույսի ելեւէջումներ կտավին  

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Նվարդ Հայթայանի «Չորս արեւը»

17/04/2026
17 Ապրիլի, 2026

22 էջ հայ արվեստի մասին՝ միջազգային կերպարվեստի հանդեսում

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ավետիք Իսահակյանի նամակը Աննիկին

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական