Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ․ ԲԴԽ նախագահի կինն այսօր չի հարցաքննվել․ «Փաստինֆո»

04/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինն այսօր չի հարցաքննվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԲԴԽ նախագահը՝ նշելով, որ սպասում են ծանուցագրին։

Կայքի հաղորդմամբ՝ ԲԴԽ նախագահի կինը հեռախոսով էր հրավիրվել, ինչին ի պատասխան ասել են, որ ծանուցագրի պայմաններում միայն կգնան հարցաքննության։

Հիշեցնենք, որ երկու օր շարունակ ԱԺ-ում քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, որի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրենց հարցերը պետք է ուղղեին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ կապված Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հետ, սակայն հարցերը հիմնականում քաղաքական բնույթի էին եւ վերաբերում էին ԲԴԽ նախագահի ավելի վաղ արված հայտարարությանը։ ԱԺ պատգամավորների նման վարքագիծը մասնագիտական հանրության շրջանում դիտարկվեց որպես ուղիղ ճնշման փորձ՝ Վարդազարյանի նկատմամբ, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ նրա կինը հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության։

Վարդազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ հարցաքննության կգնան ծանուցագրի պայմաններում։

Հարցին՝ արդյո՞ք բանավոր կարգով տեղեկացրել են, թե ինչ գործի շրջանակներում եւ ինչ կարգավիճակով են հրավիրել հարցաքննության, Վարդազարյանը պատասխանել է.

«Ոչ, նույնիսկ ինձ թույլ չեմ տվել հարցնել բանավոր կարգով, որովհետեւ օրենքը նման ընթացակարգ չի նախատեսում։ Ամենը լինելու է գրավոր եւ թափանցիկ, իհարկե այն մասով, որը նախաքննության գաղտնիք չի հանդիսանում։ Եթե ասում են հարցաքննության, ենթադրում եմ՝ վկա»։

Ինչ վերաբերում է իր նկատմամբ ճնշումներին եւ շրջանառվող լուրերին առ այն, որ ԲԴԽ նախագահի դեմ արշավը կազմակերպվել է Գագիկ Ջհանգիրյանի կողմից, Վարդազարյանը նշել է, որ չի կարծում, որ այդ արշավը կազմակերպված լիներ Գագիկ Ջհանգիրյանի կողմից։

«Սա նրա կալիբրը չէր, իսկ որ սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ»,- նշել է Վարդազարյանը։

Իսկ թե ինչով է պայմանավորված իր նկատմամբ ճնշումները՝ Վարդազարյանն ասել է, որ հիմա դժվարանում է պատասխանել, քանի որ շատ ծանր երկու օր է ունեցել։

«Հիմա չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել, երբ մտքերս կժողովեմ, մամուլի ասուլիս կհրավիրեմ եւ կպատասխանեմ նաեւ այդ հարցին։ Երեւի թե՝ այդ հարցի շուրջ կլինի իմ մամուլի ասուլիսը»,- հայտնել է  Վարդազարյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով ԱԺ խորհրդին դիմելուն, Վարդազարյանն ասել է, որ դեռեւս պաշտոնապես չի դիմել, բայց քանի որ հայտարարել է, այսօր փորձել է որոշ գրառումներ կատարել, բայց դեռ չի դիմել։ Վարդազարյանի խոսքով՝ դեռեւս ժամանակ ունի եւ օրենքով նախատեսված ժամկետում միանշանակ կդիմի։

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը երեկ ԱԺ-ում, մատնացույց անելով Ռուբեն Վարդազարյանին, դիմել է «Իմ քայլը» խմբակցության եւ ասել. «Այս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ։ Ձեր իշխանության օրոք է նշանակվել։ Այսինքն՝ ոչ թե դատական համակարգում այս մարդու վաստակն է գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վնգստացող դատավոր է եղել, անհասկանալի պատճառով այս պատուհասը դատական համակարգի գլխին եք բերել»։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ արձագանքել է ՝ նշելով, որ իր անձի նկատմամբ պատգամավորի վիրավորական արտահայտությունները հետեւանք են ունենալու․ «Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի առաջին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ կետը, 70-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Դատավորների էթիկայի կանոնների 3-րդ կանոնն ինձ զսպում են, որ ձեզ չպատասխանեմ ձեր իսկ բառապաշարով։ Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետեւանք։ ԱԺ խորհրդին են դիմելու՝ ձեզ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Մեծ հաճույքով ձեզ կպատասխանեի, բայց ավաղ պարտավոր եմ մնալ կոռեկտության սահմաններում»,- հայտարարել է ԲԴԽ նախագահը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան ու Ադրբեջանը նոր համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Հաջորդ գրառումը

ԱԽՏԱԾԻՆ ԺԽՈՐ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարությամբ է հանդես եկել

18/06/2025
Նորություններ

Դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել Հայաստանի սկզբունքային և անվախ որդիներին, Սամվել Կարապետյան

18/06/2025
Նորություններ

Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ ներքաշելն է. Վարդան Ոսկանյան

18/06/2025
Նորություններ

«Իշխանությունների՝ այս բնույթի գործողությունները նպատակ ունեն ստեղծելու վախի մթնոլորտ». Հայտարարություն

18/06/2025
Հաջորդ գրառումը

ԱԽՏԱԾԻՆ ԺԽՈՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը փորձում է նվաստացնել Սամվել Կարապետյանին, սա զուտ քաղաքական հետապնդում է. Ժաննա Ալեքսանյան

18/06/2025

Նիկոլ Փաշինյանը փորձում է նվաստացնել ռուսաստանահայ բարերար Սամվել Կարապետյանին՝ նրան մեղադրանք առաջադրելով իբրև իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Փաշինյանի ոչ...

ԿարդալDetails

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025

Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարությամբ է հանդես եկել

18/06/2025

Դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել Հայաստանի սկզբունքային և անվախ որդիներին, Սամվել Կարապետյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական