Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կաթողիկոսն ընդունել է Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

04/03/2021
- Պատմություն, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց 2019-2020 ուստարվա «Հայոց Եկեղեցու պատմություն» (ՀԵՊ) առարկայի հանրապետական օլիմպիադայի՝ ՀՀ մարզերից և Արցախից ժամանած քսանմեկ դիպլոմակիրներին և մի խումբ ուսուցիչների։

Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն և ՀԵՊ հանրապետական առարկայական հանձնաժողովի նախագահ Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց օլիմպիադայի փուլային կազմակերպման ընթացքը և արձանագրված արդյունքները։ Հայր Զաքարիան ուրախությամբ նշեց, որ 16 տարիների ընթացքում «Հայոց Եկեղեցու պատմությունը» դարձել է աշակերտների սիրված առարկաներից և իր ուրույն տեղն ունի առարկայացանկում։

Այնուհետև պատանիներին իր հայրական օրհնությունը և շնորհավորանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ իր համար ուրախություն է տեսնել առարկայի հանդեպ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունը, ինչի վկայությունը նաև տարեցտարի օլիմպիադաներում արձանագրվող արդյունքներն են։

Անդրադառնալով 16 տարիներ առաջ հայրենի իշխանությունների հետ համագործակցաբար հանրակրթական դպրոցում ներդրված «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առաքելությանը՝ Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ նպատակն էր մատաղ սերնդին հաղորդ դարձնել Հայոց Եկեղեցու ծոցում ստեղծված ազգային, հոգևոր և մշակութային արժեքներին։ Շեշտվեց, որ առարկայի դասավանդումը հայագիտական մյուս առարկաների հետ նպաստում է ազգային ինքնության և նկարագրի ձևավորմանը։

Հայրապետը ընդգծեց, որ առարկայի միջոցով աշակերտներին հնարավորություն է տրվում ծանոթանալ ոչ միայն Հայոց Եկեղեցու պատմությանը և վարդապետությանը, այլև քրիստոնեական մյուս եկեղեցիներին ու տարբեր կրոններին, ինչն օգնում է հայորդիներին ճիշտ կերպով կառուցել իրենց հարաբերությունները բազմակրոն աշխարհի և տարբեր աշխարհայացքի տեր մարդկանց հետ։

Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հորդորեց աշակերտներին լավ սովորել, շարունակ կրթել միտքն ու հոգին՝ իրենց գիտելիքներով, դավանած արժեքներով և հայրենասեր նկարագրով դառնալու ազգի արժանի զավակներ և նպաստելու հայրենիքի հզորացմանը, խաղաղ ու անվտանգ կյանքի կերտմանը։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս ներկա մանկավարժների, նաև իր գնահատանքը փոխանցեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի բոլոր ուսուցիչներին ազգանվեր ծառայության համար՝ հավելելով, որ վերջին արցախյան պատերազմում զինապարտ հայորդյաց դրսևորած ոգին և սխրանքները նաև իրենց անտրտունջ, նվիրյալ աշխատանքի արդյունքն են։ Վեհափառ Հայրապետը արձանագրեց, որ 44-օրյա պատերազմն ավելիով ցույց տվեց կարևորությունը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի և հայագիտական մնացյալ առարկաների՝ սերունդների հայեցի դաստիարակության և ազգային դիմագծի կերտման գործում։

Առարկայի հետագա դասավանդման շուրջ արտահայտված մտահոգություններին ի պատասխան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը լուսաբանություններ տվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախորդիվ արտահայտած կեցվածքի և ԿԳՄՍ նախարարության կողմից վերջերս ներկայացված մոտեցումների ոչ ընդունելի նկատվելու վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ Կրթական հարցերով ենթախումբն առաջիկա օրերին վերստին Հայոց Եկեղեցու դիրքորոշումները կհանձնի կրթության պետական լիազոր մարմնի ուշադրությանը։ Այս առնչությամբ նշվեց նաև, որ խնդրին անդրադարձ է կատարվել նաև օրեր առաջ գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում։

Հանդիպման ավարտին օլիմպիադայի հաղթողները Վեհափառ Հայրապետից ստացան նվերներ, ապա ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքացուն վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած քաղաքացին հայտնաբերվել է

Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդազարյանի կնոջը քննչական հրավիրելը խոսում է մի քանի շերտ այլասերման մասին. Միքայել Մինասյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025
Նորություններ

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025
Նորություններ

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

17/06/2025
Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդազարյանի կնոջը քննչական հրավիրելը խոսում է մի քանի շերտ այլասերման մասին. Միքայել Մինասյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական