Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տնտեսական բնույթի հանցագործություններով 2020թ. բացահայտվել է պատճառված 12 մլրդ դրամի վնաս

23/02/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ 2020թ.-ին իրականացված աշխատանքների, այս բնույթի հանցագործության դեպքերով իրականացվող քննությունների շրջանակներում դատախազական գործառույթների իրացման արդյունքները:

«Ըստ այդմ՝ 2020թ.-ին արձանագրվել է հանցագործությունների թվի ընդհանուր նվազում: ՀՀ իրավասու մարմինների վարույթում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ, ինչը մոտ 10%-ով նվազ է 2019թ.-ի համեմատ (931): 2020թ.-ին վարությում քննվել է նշված բնույթի 1045 քրեական գործ: Այս ցուցանիշը 2019թ.-ի համեմատ նվազ է 155-ով:

Չնայած դրան՝ տնտեսական բնույթի գործերի առումով նախաքննական մարմինների և դատախազության ծանրաբեռնվածությունը չի նվազել, ինչի վկայությունն է այն, որ նախորդ տարվանից 2021թ.-ին է փոխանցվել շուրջ 23%-ով ավելի անավարտ քրեական գործի վարույթ, քան 2019-ից 2020թ. տեղափոխվածները: Բացի այդ, չնայած վարույթում քննված գործերի քանակական նվազմանը, 2020թ.-ին նախորդող տարվա համեմատությամբ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16-ով ավելի քրեական գործ, իսկ դատարանում քննվել և ավարտվել է գրեթե նույնքան գործ, որքան նախորդող տարվա ընթացքում: Վերջիններիս արդյունքում դատապարվել է 21 անձ, որոնցից 8-ը՝ ազատազրկման:

Նշված բնույթի հացնագործությունների դեպքերի լիարժեք բացահայտման, քննությունների օպերատիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով դրանց օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարում և հսկողություն իրականացնող դատախազների կողմից վարույթն իրականացնող մարմիններին տրվել է 2019թ.-ի համեմատ շուրջ 35%-ով ավելի ցուցումներ, իսկ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ու ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչությանը տրվել են 47 հանձնարարականներ:

Քրեական գործերի նյութերի ընթացիկ վերլուծությունները վկայում են, որ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող քրեական գործերով շատ դեպքերում քննության առարկա են միևնույն սխեմայով կատարված նույնաբնույթ հանրորեն վտանգավոր արարքներ: Ելնելով դրանից՝ համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրվել է այդ հանգամանքի վրա, շեշտվել է նման դեպքերում համապատասխան պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունը քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը:

2020թ.-ի տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաքննության, դատաքննության ընթացքում ավարտված վարույթներով, ինչպես նաև տարվա ընթացիկ քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 20 մլրդ ՀՀ դրամ, որից վերականգնվել է շուրջ 2,5 մլրդ ՀՀ դրամը: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2020թ.-ի ընթացքում տարբեր գործերով ընդհանուր 13,5 մլրդ ՀՀ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա:

Այդուհանդերձ, ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից ՀՀ ՊԵԿ քննչական վարչությանը հանձնարարվել է քրեական գործերով որպես կալանադրման ենթակա գույք դիտարկել նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից արտահանվող կամ ներմուծվող ապրանքները` խստիվ հետևելով տնտեսական գործունեության խոչընդոտելու հնարավոր դրսևորումներին` թույլ չտալով որևէ անհարկի միջամտություն այդ գործընթացին:

Միաժամանակ հանձնարարվել է բոլոր այն դեպքերում, երբ որպես կասկածյալ կամ մեղադրյալ դատավարական կարգավիճակ ունեցող անձինք ունեն այլ անշարժ կամ շարժական գույք` ձեռնպահ մնալ տնտեսական գործունեության առարկա հանդիսացող ապրանքների վրա կալանք դնելուց:

Բացի այդ, հարուցված քրեական գործերով, որոնցով հիմնավոր կասկած է եղել փողերի լվացման մասով, նախաքննական մարմինների առջև խնդիր է դրվել հարցումներ ուղարկել համապատասխան պատկան մարմիններին, ուսումնասիրության առարկա դարձնել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց հրապարակային հայտարարագրերը և, ձեռք բերված բավարար փաստական հանգամանքների առկայության պայմաններում, վերջիններիս ապօրինի հարստացման հնարավորությունը դարձնել քննության առարկա:

Բոլոր այն դեպքերով, երբ նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք առերևույթ վկայել են տնտեսվարողներին հովանավորելու, իրենց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վերջիններիս օգտին գործողություններ կատարելու հետ կապված ՊԵԿ աշխատակիցների կողմից դրսևորած առերևույթն կոռուպցիոն վարքագծի մասին, հանձնարարվել է հարուցել քրեական գործեր՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով:

Քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով դատախազության ստորաբաժանումների կողմից քրեադատավարական կարգով դատարան ներկայացված հայցադիմումներով բավարարվել է ընդհանուր մոտ 4.6 մլրդ ՀՀ դրամ՝ հօգուտ պետբյուջեի բռնագանձելու պահանջով, որոնք բավարարվել են:

Արձնագրված վերոնշյալ ընդհանուր ցուցանիշները՝ կապված հատկապես քրեական գործերով վերջնական որոշումների պակաս կայացման, հաջորդ տարի փոխանցված գործերի ավելացման, ինչպես նաև պատճառված վնասի հայտնաբերման և վերականգնման հետ, մեծապես պայմանավորված են եղել կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացված և տնտեսական ակտիվության վրա մեծ ազդեցություն ուենցած միջոցառումներով, ինչպես նաև մտցված սահմանափակումների պատճառով իրականացված մեկուսացման, ինքնամեկուսացման կանոնների պահպանման հարուցած խնդիրներով: Էական ազդեցություն է ունեցել նաև 2020թ.-ին տեղի ունեցած արցախյան պատերազմը և դրանով պայմանավորված ռազմական դրությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թարթառի մի բնակիչ ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել

Հաջորդ գրառումը

Թուրքիայում կմեկնարկի ռազմածովային «Mavi vatan-2021» զորավարժությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
Նորություններ

Հայ փորձագետները նոյեմբերի 21-ին կմեկնեն Բաքու. պետբյուջեից 17 մլն 550 հազար դրամ է հատկացնել

20/11/2025
Նորություններ

Իմ՝ գործադիրում գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է. եթե ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, անպայման կարտահայտվի. Փաշինյան

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիայում կմեկնարկի ռազմածովային «Mavi vatan-2021» զորավարժությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական