Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայերենն է մեր անխոցելի վահանը

21/02/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է, որի առթիվ ցանկանում եմ շնորհավորել հայոց լեզվին տիրապետող և դրանով հաղորդակցվող իմ միլիոնավոր հայրենակիցներին ու նուրբճաշակավոր օտարազգի հայագետ բարեկամներին:

Հայերենը չի պատկանում այն լեզուների ցանկին, որոնցով խոսում են հարյուր միլիոնավոր մարդիկ, բայց այն լեզուներից մեկն է, եթե ոչ եզակի, որի պահպանման համար զոհվել են բյուր-բյուր մարդիկ:
Հայերենը մեր ազգային գաղափարախոսության դրոշակն էմեր գոյության ու ինքնուրույնության անառարկելի վկան ու երաշխավորը: Հասկանալու համար, թե ինչ նշանակություն է ունեցել հայերենը հայության համար, միայն պետք է մտաբերել, որ Հայաստանը նվաճողների նվաճողական քաղաքականության կարևորը գործոններից մեկը լեզվի վերացումն է եղել կրոնի ու մշակույթի վերացմանը զուգահեռ:
Հենց մեր մայրենի լեզուն է մեզ հասցրել այսօրվան, հենց մայրենին կարևորելով ենք մենք լույս տվել մեր գլխին կախված սրից, որի կտրողներն ու տերերը վաղուց «հանգստանում» են պատմության փափուկ փոշու տակ:
Մայրենի լեզուն է այն ահեղ կայծակը, հզոր որոտը, որ շատ-շատ անգամներ դրդել է մեզ հառնել մոխիրներից ու ապրել, ապրել, ապրել:
Աշխարհահռչակ արևելագետ, ազգագրագետ Ն. Մառը անթերի է բնորոշում լեզուն.
«Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որին ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը»:

Վերհիշելով Մառին, ուզում եմ մեջբերել նաև մեր կողքին ապրող եզակի հայ մտավորականներից մեկիՍ. Սրապիոնյանի դիպուկ հարցադրում-պնդումը. «Վերցրեք ինձանից հայոց լեզուն, մշակույթը, կրոնը և փորձեք գեթ մեկ տարբերություն գտնել իմ ու վրացու, ռուսի կամ անգլիացու միջև»: Ուստի մեր ուղեղներում վերահաստատենք այն միտքը, որ լեզուն է ազգի գոյության ու կարևորության կարևոր կռվաններից մեկը, լեզուն է մեզ կյանքի կոչողը, մարտակոչ անողն ու նորանոր հաղթանակների տանողը:
Այսուհետ և ընդմիշտ հայերենը պետք է լինի էլ ավելի բարձրում, քան երբևէ եղել է, քանի որ այսօր ազգային դիմագծերի աղճատման այս դարում, մաքուր, ազգային մտածողության բոլոր տարրերն ընդգրկող կենտրոնաձիգ լեզուն է մեր վահանը, որով պետք է պաշտպանենք մեր մշակույթը, այսինքն` մեզ:
Լեզուն պետք է Հայաստանում ու աշխարհում ապրող ավելի քան տասը միլիոն հայերի համար լինի անառարկելի արժեք և անքննելի հեղինակություն, և նա, լինի բարձր իշխանավոր, թե հասարակ հողագործ, ով կհամարձակվի իր որոշումներով ու մոտեցումներով նվազեցնել լեզվի կարևորությունը, պետք է օտարվի հայությունից` և’ հայրենիքում, և’ երկրագնդի վրա ապրող ցանկացած հայ համայնքից:
Շնորհավո’ր մեր մայրենիի տոնը:
Ապրենք հայերե’ն:
Ապրենք հայօրե’ն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ պաշտպանության նախարարությունը կադրեր է ցուցադրել միջուկային եռյակի մաս կազմող Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչների թռիչքից

Հաջորդ գրառումը

Նրանք մեր այսօրվա ողբալի իրականության հիմնական մեղավորներից են. Եսայան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ինչու՞ անվտանգություն ու դիվերսիֆիկացիա ոչ Իրանի հետ. որովհետեւ Իրանի հետ ԵՄ-ն ունի քաղաքական խնդիրներ, իսկ Թուրքիայի հետ՝ ո՞չ. վերլուծություն

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստորագրությամբ հաստատվել է՝ Տավուշի թեմը հավատարիմ էՄայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

02/12/2025
Հաջորդ գրառումը

Նրանք մեր այսօրվա ողբալի իրականության հիմնական մեղավորներից են. Եսայան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական