Օդագնացության և տիեզերական տարածության ազգային վարչությունը ակնկալում է Perseverance մարսագնացից ստանալ առաջին աուդիո ձայնագրությունը, որն արվել է վայրէջքի ժամանակ: Այս մասին հայտարարել է նախագծի գլխավոր ինժեներ Ադամ Ստելցները:
«Հուսով եմ, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, հանգստյան օրերին մենք կիմանանք, թե արդյոք մեզ հաջողվել է դա անել: Մենք կարող ենք ձայնագրությունը ստանալ կամ հանգստյան օրերի ավարտին կամ հաջորդ շաբաթվա սկզբին», նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: