Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ թշնամու ԱԹՍ-ի թիրախում հենց բեմը հայտնվեց․ մանրամասներ՝ Շուշիի մշակույթի տան պայթյունից․ «Հրապարակ»

17/02/2021
- Տեղական

«Հոկտեմբերի 4-ին Շուշիի մշա­կույթի տան ռմբահարումից զոհվեց 22 ոստիկան, մեկը կորավ անհետ, հարցեր ու չփա­րատված կասկածներ են մնացել, որոնք տանջում են զոհվածների հա­րազատներին: Ինչո՞ւ էին 400 ոստի­կանների բերել ռմբակոծվող Շուշի, ընդ որում, իրենց կամքին հակառակ, ինչո՞ւ էին հավաքել մի վայրում, փակ տարածքում, ինչո՞ւ նրանց մի մասը չէր մտել ներս՝ դրսում կանգնած էին, իսկ պայթյունից հետո փախան, և վերջա­պես՝ ինչո՞ւ թշնամու ԱԹՍ-ի թիրախում հենց մշակույթի տան բեմը հայտնվեց:

Սպանվածներից մեկի այրին՝ Վարդուհի Սահակյանը, համոզված է, որ ամուսինը՝ Գյումրու ոստիկա­նության Մուշի բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալ, մայոր Հակոբ Աղաբեկյանը, և մյուս ոստիկաննե­րը՝ Խաչիկ Կարապետյան, Կարեն Մանուկյան, Սևակ Մովսիսյան, դա­վադրության զոհ են դարձել: Ինչպես որոշվեց նրանց տանել Շուշի: Այրին հիշում է. դեպքից մի քանի օր առաջ ոստիկաններին կանչեցին Վանաձորի զորամաս՝ հայկական տարածքները հսկելու, սակայն ծառայության գծով տեղակալը, քրեական բաժանմունքի պետը հրաժարվեցին գնալ: «Հակոբը շատ բարկացել էր, ասել էր՝ լավ, ես կգնամ, կգամ՝ դուք ձեր վիճակը կտեսնեք»,- պատմում է այրին: Ամուսինն ամռանը կորոնավիրուս էր տարել, երկկողմանի թոքաբորբով, ղեկին քնում էր, վթարի ենթարկվեց, մատները վնասված էին, ողնաշարի ճողվածք ու սրտի խնդիրներ ուներ, բայց գնաց, որովհետև մյուսները հրաժարվեցին։Վարդուհին պատմում է, որ նրանց տարել են Փամբակ, այնտեղ վատ են վերաբերվել, սնունդ չեն տվել: «Հակոբը տարօրինակ էր իրեն պահում: Զանգել էր, ասել էր հորեղբորս տղային՝ եկել եմ, բայց փոշմանել եմ: Ամուսինս և Մանուկյան Կարենը՝ անչափահասնե­րի բաժնի պետը, զանգել ասել են մյուս ոստիկաններին՝ եթե ձեզ կանչեն, չգաք հանկարծ»: Իսկ հոկտեմբերի 3-ին՝ մա­հից մեկ օր առաջ, Հակոբ Աղաբեկյանը զանգել-ասել է, որ գնում է Ղարաբաղ: Զորքի կեսը տեղյակ չի եղել, որ տա­նում են Շուշի:

«Ոստիկաններին ասել են, որ գնում են տները վերահսկելու, այսինքն՝ ներքին գործառույթներ են իրականացնելու: Գնում-հասնում են Շուշի, դիմավորող չի լինում: Իրենց հարցնում են, թե ինչու եք եկել Շուշի, որ այնտեղ միայն հատուկ ծառայությունների ուժեր են: Դեպքից հե­տո արդեն իմացանք, որ Հակոբենք օրենքով կանչված չեն եղել: Ոստի­կաններն ասել են՝ եթե իմանայինք այսպես է, չէինք գնա: Խրամատներում ավելի ապահով է եղել, քան Շուշի քա­ղաքում»,- ասում է Վարդուհին:Շուշիում Հայաստանի տարբեր վայրերից եկած մոտ 400 ոստիկաննե­րի մեջ վեճ է առաջացել: Տղաների կեսը հրաժարվել է գնալ առաջնագիծ: Հրաժարվողներին դասալիք են անվանել: Ժամը 4-ին մշակույթի տանը ժողով է նշանակված եղել: Բայց ոստի­կանները, որոնք հրաժարվել են գնալ առաջնագիծ, մշակույթի տուն չեն մտել, մնացել են դրսում, հրաժարվել են մասնակցել ժողովին: Հակոբ Աղաբեկյանը, մինչև ճակատագրական ժողովը, վիճել է զինվորականների հետ։

Կինը պատմում է, որ նա չի հասկացել, թե ինչու են իրենց բերել այդ ժողովին, պահանջել է՝ կա՛մ ուղարկել առաջնա­գիծ, կա՛մ հետ՝ տուն: «Բայց ասել է՝ մտնենք ժողով, դուրս կգանք, հետո կորոշենք ինչ անենք: Նա նաև բրոնեժիլետ է ուզել, բայց չեն տվել: ՊՆ-ի աշխատակից Սարգսյան Արթուրը, որին գնդակահարել են հետո որպես լրտեսի, ինքն է ստիպել, որ տղաները մտնեն ժողովի»,- պատմում է Վարդուհի Սահակյանը:

Այս մանրամասները տիկին Վարդուհին պարզել է ոստիկանների հարազատներից: «Մշակույթի տան պահակն ասել է Արթուր Սարգսյանին՝ էս ինչ ես անում, էսքան տղին ինչի ես մտցնում ստեղ: Սարգսյանն ասել է՝ քո գործը չի: Հրամանատարները եղել են բեմին: Հարվածը հենց եղել է բեմին: Հակոբն ու անչափահասնե­րի բաժնի պետ Կարեն Մանուկյանն ընկել են պադվալը, որն անմիջապես բեմի տակ է: Եղբայրս, որ Մատաղիսում էր կռվում, պարզել է, որ Հակոբի անունը չկա վիրավորների մեջ, բայց մեզ այստեղ խաբում էին, ասում էին՝ ոտն է վիրավոր, գլուխն է վիրավոր, մանիպուլյացիա էին անում»:

Հակոբ Աղաբեկյանն ու Կարեն Մանուկյանն ընկած են եղել նկուղը և 4 օր մնացել են փոսում: Ոստիկաննե­րը, որոնք դրսում են եղել, փախել են ու չեն փրկել Հակոբին: Նա մահացել է տրավմատիկ շոկից: Ոտքն է կոտրված եղել: Անգամ ակնոցն աչքին մնացած՝ այդպես մահացել է: «Զորքն իրեն թողեց, հետ եկավ։ Ասեցին՝ տեխնիկա էր պետք։ Եթե չլիներ ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մարտիրոսյանը, նրանց դին էլ չէին բերի: Ամուսնուս մոտ ընկերն է»,- պատմում է կինը:

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է, որ ոստիկաններին Շուշիի մշակույթի տուն են մտցրել դաստիարակչական աշխատանքներ տանելու համար: Քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցված, սակայն զոհվածների հարազատներին մինչ օրս հարցաքննության չեն կանչել: Նրանք վստահ են, որ քննությունը, եթե անգամ ընթանում է, ձևական է: «Ես զանգել եմ իրենց, հարցրել եմ՝ ես տուժողի իրավահաջորդ եմ, ինչո՞ւ ինձ չեք կանչել, դեռ մի ամիս առաջ եմ զանգել, ինձ ասել են՝ կզանգենք, բայց մինչև հիմա չեն զանգել»,- ասում է զոհվածներից մեկի այրին:

Աշխա­տանքը կորցնելու մտավախությամբ, նա խնդրեց իր անունը չնշել, բայց պատմեց, որ երբ ոստիկանները մտնելիս են եղել մշակույթի տուն, տեղի բնակիչները, կանայք զարմացած հետ են քաշել նրանց: «Անգամ 5 հոգի չէր կարելի, որ իրար գլուխ հավաքվեն: Տղաների կողքից անցնող Շուշիի կանայք ասել են նրանց՝ տղա ջան, ցվրվեք: Իրենք էլ զարմացած նայել են այդ կանանց»: Լոռու մարգային վարչության Բազումի պետ Վազգեն Թորոսյանը ևս ստիպել է, որ տղա­ները մտնեն մշակույթի տուն: Նա ողջ է և նույն պաշտոնն է զբաղեցնում՝ պատմում է զոհվածի այրին՝ ակնկա­լելով, որ Դատախազությունը կարձագանքի այդ տեղեկություններին»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նախորդ գրառումը

Ինչ էին զգուշացրել Գևորգ Պետրոսյանին խմբակցությունից դուրս գալուց առաջ. մանրամասներ․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

ՔՊ-ն բանակցում է Սամվել Բալասանյանի հետ, որ նա դառնա իրենց թեկնածուն․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026
Նորություններ

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026
Variety of dairy products on the table outdoors
Նորություններ

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026
Կինո-Թատրոն

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ն բանակցում է Սամվել Բալասանյանի հետ, որ նա դառնա իրենց թեկնածուն․ «Հրապարակ»

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական