Ադրբեջանը 2021 թվականի հունվարին ամբողջությամբ կատարել է OPEC + գործարքի համաձայն ստանձնած պարտավորությունները: Այս մասին այսօր տեղեկացրել են հանրապետության էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Համագործակցության խարտիայի համաձայն, Ադրբեջանը 2021-ի հունվարին պետք է 123 հազար բարելով կրճատեր նավթի օրական արդյունահանումը 2018-ի հոկտեմբերի մակարդակի համեմատ (երբ արդյունահանում էր 718 հազար բարել)՝ պահելով այն օրական 595 հազար բարելի սահմաններում: Հունվարին 593 հազար բարել նավթի օրական արդյունահանմամբ՝ Ադրբեջանն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները OPEC +-ի շրջանակներում», – ասվում է հաղորդագրության մեջ: