Անհետ կորած զինվորների հարազատները շարունակում են փակ պահել Գյումրի-Երևան ավտոճանապարհը. մինչ այս պահը որևէ պաշտոնյա նրանց հետ հանդիպման չի գնացել:
Mediaport-ն ավելի վաղ հայտնել է, որ անհետ կորած և գերության մեջ գտնվող զինվորների հարազատներն այսօր կեսօրից կաթվածահար են արել մայրուղին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ վերջինս ամիսներ շարունակ չի կարողանում լուծել գերիների վերադարձի խնդիրը: