ԱՀԿ մասնագետները կարծում են, որ SARS-COV-2 կորոնավիրուսի ուղղակի փոխանցում չղջիկից մարդուն դժվար թե տեղի ունենա: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին երեքշաբթի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ուհանում առաքելության խմբի ղեկավար, ԱՀԿ փորձագետ Պիտեր Բեն Էմբարեկը:
«Համապատասխան ապացույցները վկայում են այն մասին, որ վիրուսը կարող էր ծագել բնական կրողից: Բայց Ուհանն այն վայրը չէ, որտեղ չղջիկները մեծ թվով հավաքվում են, ուստի առաջին օրերին Ուհանում բռնկումը դժվար թե տեղի է ունեցել չղջիկից մարդուն փոխխանցմամբ։ Դա կարող էր տարածված լինել այլ կենդանիներից», – ասել է Պիտեր Բեն Էմբարեկը: