Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հարուցվել է քրգործ մանկահասակ տղա երեխայի մահվան դեպքի առթիվ. փոքրիկի մայրը, խորթ հայրը և խորթ տատը ձերբակալվել են. ՔԿ

09/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2021թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12.50-ին, «Մասիս ԲԿ»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մանկահասակ՝ 01.08.2019թ. ծնված տղա երեխա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քնչական կոմիտեն:

Անմիջապես բժշկական կենտրոն և երեխայի բնակության վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառելը) 1-ին մասով:Երեխայի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կապտավուն գույնի բազմաթիվ արյունազեղումներ և քերծվածքներ, իսկ կատարված դիահերձմամբ գլխուղեղին հայտնաբերվել է տարածուն արյունազեղում, կողմնային փորոքներում՝ հեղուկ արյուն: Ըստ դատաբժշկի եզրակացության՝ երեխայի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմատիկ ախտահարումից՝ գանգուղեղային փակ տրավմա ստանալու հետևանքով:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երեխայի մարմնական վնասվածքները, հնարավոր է, պատճառվել են նրա ընտանիքի անդամների՝ մոր, խորթ հոր և խորթ տատի կողմից:

Նախնական տվյալներով՝ վերջիններս 2021թ. հունվարից սկսած պարբերաբար հարվածներ են հասցրել փոքրիկի մարմնի տարբեր մասերին, իսկ 2021թ. փետրվարի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, երեխայի խորթ հայրը, չքնելու, անդադար լաց լինելու պատճառով, ծեծի է ենթարկել նրան՝ հարվածներ հասցրել դեմքի և գլխի շրջանում, որից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, իսկ փետրվարի 7-ին նրա մոտ նկատել են թուլություն, որից հետո նա մահացել է:

Քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա՝ որոշում է կայացվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել) 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով նոր քրեական գործ հարուցելու, անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործին միացնելու, մեկ վարույթում քննելու և նախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու վերաբերյալ:

Մանկահասակ երեխայի 19-ամյա մայրը, 30-ամյա խորթ հայրը և 41-ամյա խորթ տատը ձերբակալվել են` խմբով երեխայի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու և անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քա*լան. կարմիրբերետավորի խուժանական պահվածքը ցուցարարներին բերման ենթարկելիս

Հաջորդ գրառումը

ԱՀԿ-ն քիչ հավանական է համարում վիրուսի փոխանցումը չղջիկից մարդուն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը

08/05/2026
Նորություններ

Բոլորն ասում են՝ ՔՊ-ն հաղթելու է. սա ինձ ուրախացնում է, բայց մի քիչ էլ անհանգստացնում է. Փաշինյանի քարոզարշավի մեկնարկը Սիսիանում խիստ սակավամարդ էր

08/05/2026
Նորություններ

Պուտինը Մեծ Հայրենականի Հաղթանակի 81-ամյակի առիթով շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Հայաստանի

08/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՀԿ-ն քիչ հավանական է համարում վիրուսի փոխանցումը չղջիկից մարդուն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական