Արամ Աշոտոի Գաբրելյանովը իր տելեգրամ կանալում գրում է, –
29-ամյա Արգիշտի Քարամյանը ժամանել էր Արցախ ԱԱԾ 30 սպաների հետ: Հիմնական խնդիրը, որ Փաշինյանը դրել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի առջև՝ վարչապետի կնոջ ու նրա որդու անվտանգության ապահովումն էր: Դերերը բաշխվել էին հետևյալ կերպ. բացի Աննա Հակոբյանի անձնական պաշտպանությունից, նրա շուրջ այսպես կոչված արտաքին պարագիծը ապահովվել է ևս 10 ամբողջությամբ հանդերձավորված հատուկջոկատայինների կողմից: Անգամ Ղարաբաղի հատուկջոկատայինները զարմացած էին, թե ինչպես էին զրահավորված սպաները և ինչ զենքերով: Եվս տաս հոգի ապահովում էին Փաշինյանի որդու անվտանգությունը: Մնացածներն անընդհատ Արգիշտիի տրամադրության տակ էին:
Սկանդալը տեղի ունեցավ, երբ գեներալ Մովսես Հակոբյանը կոշտ կերպով պահանջեց, որ Նիկոլի կինը հեռանա բունկերից, որտեղ քննարկվում էր խիստ գաղտնի ռազմական գործողություն: Դրանից առաջ մի քանի անգամ Աննա Հակոբյանը հրապարակավ նախատել էր գեներալներին և փորձել սովորեցնել նրանց, թե ինչպես ղեկավարել զորքերը: Մովսես Հակոբյանը չէր դիմացել և շատ կոշտ պահանջել էր կնոջից լքել շտաբը:
Դրանից անմիջապես հետո Հակոբյանի թիկնապահները փորձել են հանգստացնել նրան: Սակայն, հարբած տիկինը զանգահարել էր Նիկոլին և նրան շշպռել: Ինչպես պատմում էին թիկնապահները, նա աներևակայելի աղմուկ էր բարձրացրել: Սենյակից, որտեղ գտնվում էր Աննան, լսվում էր գռեհիկ հայհոյանք։ Կինը նվաստացնում էր Նիկոլին և ասում, թե դու ինչ տղամարդ ես, եթե ինչ–որ թուլա խայտառակում է քո կնոջը:
Կնոջ հետ խոսելուց հինգ րոպե անց Փաշինյանը զանգահարել է Քյարամյանին և պահանջել, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետը ձերբակալի գեներալ Հակոբյանին և նրան ձեռնաշղթաներով բերի Երեւան: Պահանջն այսպիսին էր․ բերել ձեռնաշղթաներով ոստիկանության մեքենայի մեջ:
Քարամյանը պատիվ տվեց ու գնաց Արցախի նախագահի մոտ: Վախեցած Արայիկ Հարությունյանը երկու գեներալներին հրավիրեց խորհրդակցելու: Գեներալներն ասացին, որ ոչ ոք նման հրաման չի կատարի, և ընդհակառակը՝ կձերբակալվեն Քյարամյանը և նրա ողջ թիկնազորը: Եվ այնժամ Արայիկը հրաժարվեց ենթարկվել Փաշինյանի հրամանին և հաղորդեց դրա մասին Արգիշտիին: Քարամյանը դողդոջուն ձայնով զեկուցեց Նիկոլին, որ գեներալ Հակոբյանին ձերբակալելու հրամանը անհնար է կատարել: Փաշինյանը սկսեց բղավել ԱԱԾ-ի երիտասարդ ղեկավարի վրա և մեղադրել նրան տղամարդ չլինելու մեջ: Դրանից հետո հրամանագիր է արձակվել պատերազմող երկրի ԱԱԾ ղեկավարի աշխատանքից ազատելու մասին:
Թարգմ․՝ Մելիքյան Զոյա







